ՀՐԱՄԱՆ
22.03.2019թ․
Կրթահամալիրի Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցի ղեկավար Վիգեն Ավետիսի առաջարկով, կրթահամալիրի հրավերով, իտալացի ճարտարապետ Ռոբերտո Ռիվալին 2019թ. մարտի 26-ից ապրիլի 2-ը լինելու է կրթահամալիրում՝ մասնագիտական խորհրդատվություն տրամադրելու նպատակով։ Այդ նպատակով․
- Ռոբերտո Ռիվալիի հետ աշխատանքի պատասխանատու ճանաչել Վիգեն Ավետիսին, Ալիս Գևորգյանին․
- մարտի 26-ին՝ 10։30-ին օդանավակայանում Մոսկվա-Երևան չվերթի դիմավորման պատասխանատու ճանաչել Վիգեն Ավետիսին․
- Ռոբերտո Ռիվալիի գիշերումը, սնունդը կազմակերպել Հյուսիսային դպրոց-պարտեզի կացարանում․ պատասխանատու՝ Ծովինար Սարգսյան․
- պատասխանատուներին՝ ներկայացնել Ռոբերտո Ռիվալիի՝ կրթահամալիրում գործունեության աշխատակարգ` իր բովանդակային բաղադրիչներով։
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան