• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նիկոլի ձեռքին կա գործիք, որ մինչև այդ ոչ մեկի մոտ չի եղել, դա նրա առավելությունն է

Նիկոլն ու իր թիմը պատմական հնարավորություն են ստացել Արցախի հարցում նոր խոսք ասելու համար։ Այս մասին 24TV-ի եթերում ասել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը։

Նրա խոսքով՝ Ավստրիայի հայ համայնքի հետ կայացած հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից ավելի մեծ բեկում չէր կարող լինել։

«Ի՞նչ է եղել։ Հարևան երկիր, լուրջ կնճռոտ խնդիր, երեսուն տարվա վաղեմության խնդիր, ի՞նչն  է խանգարում հանգիստ, խաղաղ այդ խնդիրները լուծել։ Նիկոլի ձեռքին կա գործիք, որ մինչև այդ ոչ մեկի մոտ չի եղել։ Դա նրա առավելությունն է և նա այդ առավելությունը, այդ զինանոցը պետք է օգտագործի»,- ասել է Բլեյանը։

Շարունակությունը՝ տեսանյութում։