Կրթահամալիրի սովորողների և ուսուցիչների անհատական հաշվետվությունների հրապարակման աշխատանքը, հունիսի 9-ից սկսված 2010-2011 ուստարվա արդյունքների ամփոփման քննարկումները ավարտվում են:
Ուսուցիչներին, սովորողներին, ծնողներին, բոլոր հետաքրքրվողներին, հրավիրում ենք մասնակցելու 2011-2012 ուսումնական տարում ուսումնական աշխատանքի կազմակերպման քննարկումներին.
Քնարկումները կազմակերպվում են Մեդիակենտրոնում (Րաֆֆու 57, Սուրբ Երրորդություն եկեղեցու դիմաց)` ժամը 16.00:
«Դպիր» էլեկտրոնային ամսագրի ամառային համարներում կհրապարակվեն կրտսեր դպրոցում ուսումնական հմտությունների ձևավորման և զարգացման, միջին դպրոցում ընտրությամբ գործունեության, ավագ դպրոցում խորացված ուսուցման արդյունավետության գնահատման ամփոփումները, օտար լեզուների, մաթեմատիկայի, բնագիտության արդյունավետ ուսուցման մշակումներ, ուսումնական նյութեր: