• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ուսումնահայրենագիտական ճամփորդության կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
03.06.2019թ.

«Կրթական փոխանակումներ» նախագծի շրջանակում ս․թ․ հունիսի 4-6-ին կազմակերպել կրթահամալիրի Միջին և Ավագ դպրոցների 7-րդ և 10-րդ դասարանի սովորողների ուսումնահայրենագիտական ճամփորդությունը Պարսկահայք-Թավրիզ։ Այդ նպատակով.

  1. ճամփորդության ղեկավարներ նշանակել Վարդան Կարապետյանին, Դիանա Նազարյանին և Հայարփի Անանյանին․
  2. հաստատել ճամփորդության մասնակիցների ցուցակը (հավելված 1).
  3. ղեկավարների ներկայացմամբ հաստատել ճամփորդության ծրագիրը (հավելված 2).
  4. մասնակիցների մեկնումը՝ հունիսի 3-ին, ժամը 21․00, Մայր դպրոցի բակից Երևան-Արտաշատ - Սևակավան – Եղեգնաձոր – Սիսիան – Գորիս – Կապան – Քաջարան - Մեղրի երթուղով, վերադարձը՝ հունիսի 6-ին, մինչև ժամը 20.00, Մեղրի – Քաջարան – Կապան – Գորիս – Կոռնիձոր – Գորիս – Սիսիան – Եղեգնաձոր - Սևակավան – Արտաշատ - Երևան երթուղով.
  5. մասնակիցների տեղափոխումը կազմակերպել Mersedes Sprinter 35 QR 464 մակնիշի մեքենայով, վարորդ` Արամ Հարությունյան (հեռ. 077 74 76 55)․
  6. խմբին մասնակիցներին, որպես մրցանակ տրամադրել 100.000 (հարյուր հազար) դրամ կրթահամալիրի 2019թ. ծախսային ծրագրի «Դրամական աջակցություն և մրցանակներ» ուղղություններից․
  7. մասնակիցների գիշերակացը կազմակերպել Թավրիզի «Sina» Hotel-ում (1-ին գիշեր) և Գորիսում՝ Վարդան Կարապետյանի տանը (2-րդ գիշեր), սնունդը, գիշերակացը և ճանապարհածախսը՝ մասնակիցների միջոցներով.
  8. հրամանին անհատապես ծանոթացնել մասնակիցներին, նրանց ծնողներին:

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան

Հավելված 1
Մասնակիցների ցուցակ

  1. Խաչատրյան Լիրա-7-րդ դաս․
  2. Գրիգորյան Գրիգոր-7-րդ դաս.
  3. Հովհաննիսյան Նունե-7-րդ դաս.
  4. Բարսեղյան Ռիմա-10-րդ դաս.
  5. Ասատրյան Հարություն-10-րդ դաս.
  6. Ոսկանյան Հայք-10-րդ դաս.
  7. Շահվերդյան Արա-10-րդ դաս.
  8. Կիզոգյան Սերգեյ-10-րդ դաս.

Հավելված 2
ԾՐԱԳԻՐ

Օր 1-ին. 04.06․2019թ․

21:00 /03.06./-մեկնում Մայր դպրոցից
01:00-կանգառ Գորիսում /«Զանգեր»/
06:00-կանգառ Մեղրիում՝ հանգիստ, նախաճաշ
07:00-մեկնում Պարսկահայք-Ուրմիա-Թավրիզ՝
Հայ-իրանական սահմանի հատում-Արաքս գետ-Ջուլֆա-Խոջա Նազարի քարավանատուն
-«Հովվի մատուռ»-Հովվի կամ Անդեորդի եկեղեցի-«Սուրբ Ստեփանոս» եկեղեցական համալիր-Մաղարդավանք-Դարաշամբի եկեղեցի-Ուրմիա լիճ-Աջիչայ գետ-Քանդովան՝ ժայռափոր տների բնակավայր
Միասնական պար ուրմիացիների հետ
Մեկնում Թավրիզ-ընթրիք-գիշերում «Sina» Hotel-ում.

Օր 2-րդ. 05.06․2019թ․

08:00-վերկաց-նախաճաշ
Օրը Թավրիզում՝
-Էլ-Գյոլի զբոսայգի-«Ալիշահի միջնաբերդ կամ «Թավրիզի Արգը»-Թավրիզի ժամացույցի կամ Քաղաքապետարանի հրապարակՍուրբ Մարիամ Աստվածածին հայկական եկեղեցի-Սուրբ Սարգիս հայկական եկեղեցի-Թավրիզի Հայոց Ազգային Առաջնորդարան-Թավրիզի հին շուկա-Երկնագույն մզկիթ
Վերադարձ՝ Թավրիզ-Ուրմիա-Մեղրի-Գորիս
Գիշերում՝ Կոռնիձոր գյուղում /Գորիս/-Վարդան Կարապետյանի ծնողների տանը.

Օր 3-րդ. 06.06․2019թ․

08:00-վերկաց-նախաճաշ
Օրը Գորիսում՝
09:00-այցելություն Կոռնիձորի միջն. դպրոց-հանրակրթական կապերի ամրապնդում-«Կոմիտաս 150» նախագծով Կոմիտասի շորորի երգուսուցում
10:00-Հին Խնձորեսկ, Գորիս՝ քաղաքային թափառումներ, Հին գորիս՝ քարայրների քաղաք, Սիսիան՝ «Զորաց քարեր»-ճաշ
Վերադարձ Երևան-կանգառ Սևակավանում.