• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ուսուցման ձևերը կրթահամալիրում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ուսուցումը կազմակերպվում է սովորողի համար՝ հաշվի առնելով սովորողի անհատական պատվերը։ Ըստ այդմ՝ սովորողի անհատական ուսումնական պլանը, որ կազմված է՝

  • Սովորողի ընտրությամբ գործունեությունից, դասընթացներից
  • սովորողի ընտրած ակումբից
  • սովորողի ինքնակրթության նախագծերից
  • լրացուցիչ կրթությունից
  • Այլ՝ սովորողի համար կարևոր, անհատական բաղադրիչներից

Սովորողի անհատական ուսումնական պլանը կազմելիս՝ հաշվի է առնվում նաև՝ կրթության կազմակերպման՝ սովորողին հարմար ձևը։ Ըստ այդմ ընտրելով ուսումնական տվյալ շրջանին, կամ նշված ժամանակահատվածին հարմար ուսուցման կազմակերպման ձևը։

Կրթահամալիրում գործող ուսուցման կազմակերպման ձևերը՝

Առկա ուսուցումը կազմակերպվում է կրթահամալիրի ուսումնական տարածքներում՝ լաբորատորիաներ, արվեստանոցներ, արհեստանոցներ, սրահներ, ակումբներ, համերգասրահներ, Ուսումնական ագարակ, Գինու և խաղողի դպրոց, Քանդակի դպրոց, պուրակներ։ Կազմակերպվում է նաև ճամփորդությունների, քայլքերի, հեծանվաերթերի տեսքով, թանգարաններում, հայաստանյան համերգասրահներում, հարթակներում։ Առկա ուսուցումը կազմակերպվում է սովորողին հարմար, բաց, լուսավոր, անվտանգ ու հիգիենիկ միջավայրում, որը սովորողների, դասավանդողների շարունակական նախագծերի արդյունք է։

Առկա ուսուցման կազմակերպման ձևերը բազմազան են։

Հեռավար ուսուցում

Հեռավար ուսուցումը կրթության ձև է սահմանված  «Հանրակրթության մասին» օրենքով և հաստատված ԿԳՄՍ  20 մայիսի 2020 թ. N 09-Ն կարգով:

Կրթահամալիրում իրականացվող հեռավար ուսուցման ծրագրերը նախատեսված են կրթահամալիրի հեռավար ուսուցման ծրագիրն ընտրած 1-3,  4-12-րդ դասարանների սովորողների համար։

Ուսուցման կազմակերպման հեռավար ձևը ապահովում է սովորողների անընդհատ կրթություն ստանալու իրավունքի իրացումը։  Կրթության կազմակերպումը չի կապվում, տեղի, տարածության, մարդու ֆիզիկական, համաճարակային կամ այլ գործունների հետ։

Փաստաթղթային փաթեթ՝

Ընտանեկան-առցանց-ինքնակրթության դպրոց

Ուսուցման կազմակերպման այն ձևերից է, որ ապահովում է սովորողի՝ անընդհատ կրթվելու, զարգանալու շարունակականությունը՝ հնարավորություն տալով հիվանդ, այլ անձնական խնդիրներ ունեցող, համաճարակային իրավիճակում, արտակարգ դպրության մեջ գտնվող սովորողին՝ իրացնել կրթության իր իրավունքը։

Ուսուցման կազմակերպման այս ձևը կապվում է սովորողի տարիքային, իրավիճակային առանձնահատկությունների հետ, սովորողն ընտրում է իրեն հարմար տարբերակը՝ ընտանեկան ուսուցում, ինքնակրթություն, առցանց ուսուցում։