• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հրավիրում ենք մասնակցելու

Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը  և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, շարունակելով  և զարգացնելով համագործակցությունը, 2011թ. հուլիսի 14-ին` ժամը 11.00, կրթահամալիրի Մեդիակենտրոնում կստորագրեն համագործակցության հուշագիր: Կհրապարակվեն համագործակցության ձեռքբերումները,  2011-2012 ուստարվա համատեղ աշխատանքի ուղղությունները: Կրթահամալիրի ավագ դպրոց վարժարանի օտար լեզուների-թարգմանության, օտար լեզուների-լրագրության-մեդիատեխնոլոգիաների խորացված ուսուցման սովորողները կներկայանան իրենց կարողություններով: Կներկայացվի 2011-2012 ուսումնական տարում օտար լեզուների` ըստ սովորողների կարողությունների մակարդակի ուսուցման կազմակերպումը և ավագ դպրոցում հասարակագիտության անգլերեն լեզվով ուսուցումը:

Հարգանքով`

Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյան

ԵՊԼՀ  ռեկտոր Սուրեն Զոլյան

Հասցե`  ՀԱԶ Բ-1 թաղամաս, Րաֆֆու 57, Սուրբ Երրորդություն  եկեղեցու դիմաց

Հեռախոս`  74 72 46