05.07.2011–ին «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիրի մեդիակենտրոնում տեղի ունեցած հանդիպմանը մասնակցեցին Արտադրության և արտահանման աջակցման ասոցիացիայի նախագահ Գագիկ Կարապետյանը, տնօրեն Մկրտիչ Ազնաուրյանը, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ղեկավար Աշոտ Բլեյանը և կրթահամալիրի մեդիակենտրոնի ղեկավարությունը:
Հանդիպման ընթացքում Ա. Բլեյանը ներկայացրեց կրթահամալիրի մեդիակենտրոնի կողմից ստեղծված և վարվող զարգացած և լայն հնարավորություններով
Մեր Ասոցիացիայի կողմից ներկայացվեցին #31. Անասնաբուծական համալիր, Կենսագազ, ՋԷԿ, Ջերմոց նախագիծը և #54. ՀՀ կրթության ֆոնդ նախագիծը, որը ներկայացրեց նախագծի հեղինակ Գագիկ Կարապետյանը:
Քանի որ կրթահամալիրն ունի տնտեսագիտական մասնագիտացման ուղղություն, Ա. Բլեյանն առաջարկեց համագործակցություն` բիզնես նախագծերի զարգացման գործընթացին աշակերտների և ուսուցիչների մասնակցությունը:
Հանդիպումն ինֆորմատիվ և հետաքրքիր էր երկու կողմերի համար: Այդ իսկ պատճառով կողմերը պայմանավորվեցին հանդիպումների շարունակական լինելու, համագործակցության նոր եզրեր գտնելու և հարաբերություններն ընդլայնելու մասին:
Աղբյուրը՝ http://arm3a.org/?lang=am&go=news