• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Ուսումնական ամառ» նախագծերի պաշտոնական ներկայացում Արատեսում ու Վաղաշենում

Հարգելի բարեկամ, գործընկեր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում «Ուսումնական ամառ» ծրագրի հուլիս-օգոստոսի նախագծերից Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում  Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի տարածքում՝ Արատեսի դպրական կենտրոնում, սովորողների նախասիրությունների զարգացման  ստեղծագործական 3-5-օրյա հավաքները, Սևանի ափին՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վաղաշեն գյուղի տարածքում, բնապահպանական-արշավախմբային 3-5-օրյա ճամբարներ։ Սրանք օրացուցային բաց նախագծեր են, որոնց կարող են միանալ Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերի պատանիները փոքրաքանակ խմբով, անհատապես։

Ձեզ սիրով հրավիրում ենք հուլիս-օգոստոսի նախագծերի պաշտոնական ներկայացմանը՝

Նախագծերի ներկայացմանը մասնակցում է կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանը։