- ունի բարձրագույն կրթություն.
- գիտի գրաբար, արևմտահայերեն, կարողանում է գրաբար կարդալ Նոր Կտակարանը, հայ հին գրականությունը.
- սիրում է գրականությունը, ունի ամենօրյա գրական ընթերցանության սովորություն.
- սիրում և կարողանում է լուծել լեզվաբանական խնդիրներ.
- զբաղվում է խոսքային ստեղծական գործունեությամբ, թարգմանությամբ,
- վարում է իր բլոգը,
- համակարգիչը, համացանցը կիրառում է ամենօրյա աշխատանքում, կազմակերպում է ուսուցում ուսումնական բլոգներով,
- գիտի առնվազն մեկ օտար լեզու, որը կարող է օգտագործել մասնագիտական խնդիրների լուծման համար.
- կարողանում է.
կազմել մայրենիի գործնական ուսուցման, սովորողի ընտրությամբ քերականության, գրականության դասընթացների ծրագրեր,
ստեղծել ուսումնական նյութեր, այդ թվում՝ նաև անհատական ուսուցման, հեռավար ուսուցման, առարկայական ֆլեշմոբների, տնային աշխատանքի համար,
կազմել և սովորողների հետ իրականացնել ուսումնական նախագծեր, այդ թվում՝ ընտանեկան.
ճամփորդել սովորողների հետ.
կազմակերպել ուսումնական ճամբար, ստեղծագործական հավաք:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.mskh.am, զանգեք 74-72-46: Հայտը լրացրեք առցանց:
Հարգելի՛ մասնագետ, կրթահամալիրում մանկավարժական աշխատողի ընդունելության կարգի համաձայն՝ ընդունվելուց առաջ մասնագետը վերապատրաստման սեմինարների, իրականացվող կամավորական աշխատանքի ընթացքում ձեռք է բերում համապատասխան հմտություններ, ծանոթանում է հեղինակային մանկավարժության սկզբունքներին, յուրացնում անհրաժեշտ կարողություններ։
Առաջիկա վերապատրաստումը օգոստոսի 9-12-ին է: