Այս օրերին կան սովորողներ, որոնք, հանգստի փոխարեն, աշխատում են կրթահամալիրում։ Ծանոթացե՛ք նրանց պատումներին․․․
- «Առաջին օրը՝ առավոտյան իննին, այցելեցինք Ուսումնական ագարակ, ծանոթացանք ընկեր Էդմոնի հետ, տեղեկացանք օրակարգին և միանգամից անցանք աշխատանքի»,- գրում է Նարե Հաղնազարյանը։
- «Մեզ դիմավորեց ագարակի կազմակերպիչ ընկեր Էդմոնը, ծանոթացանք տարածքի հետ և անցանք աշխատանքի․ տարածքի մի մասն ազատեցինք մոլախոտերից, փխրեցրինք հողը, փոցխի միջոցով հարթեցրինք այդ տարածքը»,-գրում է Էլիզա Այվազյանը։