• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Աշխատանքի ենք հրավիրում ձիավարության մարզչի

 

 

 

 

 

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն աշխատանքի է հրավիրում է ձիավարության մարզչի։

Կրթահամալիրում  ձիավարության մարզիչը.

  • ունի մասնագիտական կրթություն,
  • ձիավարությամբ, ձիավարժությամբ շարունակում է զբաղվել, ունի մրցաշարարերի մասնակցության փորձ.
  • գիտի առնվազն մեկ օտար լեզու, որն օգտագործում է մասնագիտական խնդիրների լուծման համար.
  • համակարգիչը, համացանցը կիրառում է ամենօրյա աշխատանքում, վարում է իր ուսումնական բլոգը, կազմակերպում է ուսուցում ուսումնական բլոգներով.
  • ունի մասնագիտական գրադարան.
  • կարողանում է.
    • կազմել սովորողի ընտրությամբ մարզական ակումբի, լրացուցիչ ուսուցման դասընթացի ծրագիր,
    • կազմել և սովորողների հետ իրականացնել ուսումնական նախագծեր, այդ թվում՝ եռամարտի, հնգամարտի, բարձունքի նվաճման, քայլարշվի.
    • կազմակերպել, ղեկավարել արշավախմբային ճամբար, մարզական հավաք, մրցաշար.
    • ճամփորդել սովորողների հետ։

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.mskh.am, զանգեք 74-72-46: Հայտը լրացրեք առցանց: