Ուսումնական պլանի դասընթացից (դասընթացներից) տարեկան անբավարար գնահատական ունեցող (չառաջադիմող) սովորողը (այսուհետ` սովորող) ստանում է ամառային պարտադիր աշխատանք (այսուհետ` աշխատանք): Աշխատանքի բովանդակությունը և առաջադրանքները կազմում է, սովորողի ամառային աշխատանքը ղեկավարում է դպրոցի ղեկավարի (այսուհետ` ղեկավար) նշանակած դասավանդողը: Այդ մասին սովորողին և նրա ծնողինստորագրությամբ տեղեկացնում է դպրոցի գրասենյակի ղեկավարը: Տեղեկության մեջ նշվում է նաև դասավանդողի անունը, էլ. հասցեն:
Դպրոցի ղեկավարի (այսուհետ` ղեկավար) ստորագրությամբlive@edu-ով սովորողին ներկայացվում է իր ամառային աշխատանքի բովանդակությունը: Սովորողը կարող է ստանձնել ինքնուրույն կատարելու աշխատանքը կամ իր (ծնողի) խնդրանքով ստանալ բովանդակության յուրացումն ապահովող առաջադրանքներ: Երկու դեպքում էլ նա պարտավոր է իր շաբաթական աշխատանքի արդյունքը live@edu-ով ներկայացնել դասավանդողին, այդ մասին պարբերաբար պատմել կայքում:
Տանը համացանցով աշխատելու հնարավորություն չունեցող սովորողը կարող է աշխատել մեդիակենտրոնում` մեդիաընթերցավարի մոտ գրանցելով իր պատվերը (շաբաթվա աշխատանքային օրերը, օրվա մեջ աշխատանքի ժամը, տեղը), կրթահամալիրի որևէ դպրոցում:
Դասավանդողը սովորողի աշխատանքի քանակի և որակի մասին տեղեկացնում է ղեկավարին: Ղեկավարը սովորողի թերանալու կամ չախշատելու մասին տեղեկացնում է ծնողին:
Աշխատանքի արդյունքը ամփոփելու համար սովորողը.
Սովորողի` հաջորդ դասարան փոխադրվելու, նրա հետ ուսումնառության պայմանագիր կնքելու հարցը ղեկավարը որոշում է մինչև օգոստոսի 28-ը: