Հոկտեմբերի 6-ին «Բարբառներ» ակումբը իր շուրջն էր հավաքել Ավագ դպրոցի իրանահայ մի խումբ սովորողների, որոնց հետ իրականացվեց իրանահայերենով և պարսկերեն լեզվով զրույց-քննարկում։ Հավաքին ներկա էր նաև կրթահամալիրում աշխատելու հայտ ներկայացրած մասնագետ, պատմաբան, Մեղրիում գործող «Պարսից լեզվի ուսուցման կենտրոն»-ի ղեկավար Լևոն Միրզոյանը, ով սովորողներին ներկայացրեց հայկական համայնքի դերը Իրանի կյանքում, հայկական մշակութային ժառանգությունը Իրանում, ինչպես նաև խոսեց հայ-իրանական կապերի և դրանց կարևորության մասին․․․
Նյութը՝ «Բարբառներ» ակումբի բլոգում։
Էջի լուսանկարը՝ Լևոն Միրզոյանի