• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Բարբառներ» ակումբը Եղիպատրուշ գյուղում

Եղիպատրուշում երկրորդ անգամ ենք լինում, առաջին անգամ գարնանային Եղիպատրուշը մեզ սիրով ընդունեց, իսկ աշնանային Եղիպատրուշը մի ուրիշ հմայք ուներ՝ բազմագույն, ամպամած, խոնավ, բերք ու բարիքի առատություն, շռայլ հյուրասիրություն, աշնանային աշխատանքների եռուզեռ, ձմռան պատրաստություն, ամենուր անուշ բարբառ․․․

Նորից հանդիպեցինք 82-ամյա Լուսիկ տատին, ով կարտոլ էր լվանում, որ հանդում աշխատող ընտանիքը գար ճաշի․«Կարտոլ լվանամ, տանեմ խաշեմ, որ աշխատողներ գան ուտեն, դաշտում կարտոլ կքաղին»,-իր անուշ բարբառով նշում է Լուսիկ տատը և մեզ հյուրասիրում իրենց այգու մաքրամաքուր խնձորն ու պոպոկը․․․

Իսկ 5-րդ դարի խաչքարերի հարևանությամբ ապրող Գայանե մայրիկը մեզ պատմեց Եղիպատրուշ գյուղի մասին․․․

Նյութը՝ «Բարբառներ» ակումբի բլոգում։

Էջի լուսանկարը՝ Մերի Խաչիկյանի