Հարգելի գործընկեր
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հեղինակային մանկավարժության լաբորատորիայում մշակվել է ՀՀ կառավարության 28.04.2022թ. N 596-Ն որոշման 15-րդ կետով սահմանված՝ ուսուցչի կամավոր ատեստավորման այլընտրանքային ընթացակարգ, որը 2022-2023 ուսումնական տարվա համար փորձարկվում է կրթահամալիրում։
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 15։00, Ձեզ հրավիրում ենք Դդմաշենի Ուսուցչի տուն՝ ուսուցչի կամավոր ատեստավորման այլընտրանքային կարգի, կամավոր ատեստավորման հայտերի, կարգով պահանջվող աշխատանքային փաթեթների հանրային ներկայացմանը։
Հավաքի օրակարգին կարող եք ծանոթանալ այստեղ։