Ճամբարային տասներորդ օրը հանդիպում ունեցանք վեցերորդցի սովորող Լեո Աղասարյանի հայրիկի` բժիշկ Նաիրի Աղասարյանի հետ։ Հանդիպումը նվիրված էր առողջ քնի թեմային։
Հյուրը ներկայացրեց առողջ քնի նախապայմանները, խոսեց քնի հիգիենայի մասին, այնուհետև պատասխանեց սովորողներին հետաքրքրող հարցերին, որ հիմնականում կապված էին քնի խանգարումների, երազների, քնի վրա ազդող տարբեր հանգամանքների հետ:
Հանդիպման մասին ավելի մանրամասն՝ Մերի Սարգսյանի բլոգում: