1. Ընդհանուր դրույթներ
1.1 «Կրթասեր» հասարակական կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն) ընդհանուր նպատակներ և հետաքրքրություններ ունեցող, իր անդամների կամքի ազատ արտահայտությամբ ստեղծված ոչ կառավարական հասարակական կազմակերպություն է:
1.2 Կազմակերպությունն իր գործունեությունն իրականացնում է ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության համընդհանուր դրույթների հիման վրա, առաջադրվում է արդարության, անկախության, մարդասիրության և իրավունքի գերակայության սկզբունքներով:
1.3 Կազմակերպությունը գործում է սույն կանոնադրությանը համապատասխան` ղեկավարվելով ՀՀ սահմանադրությամբ և օրենսդրությամբ:
1.4 Պետական գրանցման պահից կազմակերպությունը ձեռք է բերում իրավաբանական անձի կարգավիճակ: Կազմակերպությունն ունի կնիք, անկյունադրոշմ, տիտղոսաթուղթ, հաշվարկային և այլ հաշիվներ բանկերում` ինչպես դրամով, այնպես էլ արտարժույթով:
1.5 Կազմակերպությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է հրատարակել թերթ, ամսագիր, հանդես:
1.6 Կազմակերպության իրավաբանական հասցեն է` Հայաստանի Հանրապետություն (այսուհետ` ՀՀ), ք. Երևան, Հ/Ա զանգված, Բ-1 թաղ., Ա. Բաբաջանյանի պող., «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, հեռ. 74-00-42:
1.7 Կազմակերպության գործունեության տարածքը ՀՀ-ն է: Կազմակերպությունը կարող է գործել նաև այլ երկրներում համապատասխան տվյալ երկրի օրենսդրությանը:
1.8 Կազմակերպության անվանումն է Կրթասեր» հասարակական կազմակերպությունը: Կազմակերպության կարճ անվանումն է` «Կրթասեր»:
2. Կազմակերպության նպատակներն ու խնդիրները
2.1 Կազմակերպության հիմնական նպատակներն են.
- նպաստել ՀՀ-ում կրթական բնագավառի զարգացմանը,
- աջակցել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի (այսուհետ` կրթահամալիր) ուսուցիչների մշակած հեղինակային կրթական հայեցակետն ու կրթական ծրագրերը ներդնելու. դրանց համար անհրաժեշտ նյութական-ֆինանսական միջոցներ ստեղծելուն
- օժանդակել կրթահամալիրի ուսուցիչների ու սովորողների հանգստի կազմակերպմանն ու առողջության պահպանմանը, նպաստել կրթահամալիրի ուսուցիչների կենսամակարդակի բարձրացմանը:
- աջակցել կրթահամալիրի դպրոցներին մշակույթային-լուսավորչական-մարզական և կրթական միջոցառումներ իրականացնելուն,
- նյութապես խրախուսել կրթահամալիրի հետազոտական-մեթոդական աշխատանք կատարող ուսուցիչներին ու ստեղծագործական որոնումներով և ծրագրերով սովորողներին,
- օգնել հանրապետության նորարար և ստեղծագործ ուսուցիչներին` իրականացնելու իրենց մանկավարժական առաջադեմ մտահղացումներն ու գաղափարները,
- հանրապետության դպրոցներում և հասարակության լայն շրջաններում պրոպագանդել մանկավարժության առաջադիմական հայեցակետերը և ուսուցման եղանակները, նպաստել դրանց ներդրմանը և իրականացմանը, դպրոցների միջև փորձի կենդանի փոխանակմանը,
- գործնական կապեր հաստատել կրթության բնագավառում գործող այլ կազմակերպությունների և բարեգործական միությունների հետ,
- պաշտպանել աշակերտների, ուսուցիչների և դպրոցների ազատություններն ու աշխատակիցների օրինական շահերն ու իրավունքները,
- հանդես գալ ուսումնական-կրթական գործի նորովի կազմակերպման առաջարկներով,
- նյութապես աջակցել կրթահամալիրի կարիքի մեջ գտնվող ուսուցիչներին ու սաներին,
- իր ներկայացուցիչների միջոցով օրենքով սահմանված կարգով, մասնակցել կրթահամալիրի, այդ թվում հանրապետության դպրոցների կառավարմանը:
3. Կազմակերպության գործունեությունը
3.1 Կազմակերպությունը իր նպատակներին հասնելու և խնդիրները լուծելու նպատակով մշակում և իրականացնում է համապատասխան ծրագրեր, կազմակերպում դասընթացներ, դասախոսություններ, սեմինարներ, ժողովներ, գործնականպարապունքներ, բանավեճեր, մրցույթներ, հանդիպումներ և այլ միջոցառումներ, օրենքով սահմանված կարգով տպագրում և տարածում է կրթական գրականություն:
3.2 Կազմակերպությունն իր խնդիրների լուծման նպատակով համագործակցում է ՀՀ պետական իշխանության մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, բարեգործական, հասարակական, հասարակական-քաղաքական, միջազգային, այլ երկրների կազմակերպությունների, ոչ կառավարական, և անհատ անձանց հետ:
3.3 ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպությունը կարող է ներկայացնել օրինագծեր, որոշումների նախագծեր և այլ առաջարկներ:
3.4 Կազմակերպությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է հիմնել մասնաճյուղեր և ներկայացուցչություններ, կենտրոններ, ակումբներ, ծառայություններ ու գրասենյակներ, հանրապետությունում և օտարերկրյա պետություններում` այդ պետությունների օրենքների համապատասխան:
4. Կազմակերպության անդամությունը
4.1 Կազմակերպության անդամ գրավոր դիմումի համաձայն կարող է դառնալ չափահաս յուրաքանչյուր անձ` վարչության որոշմամբ` տվյալ անձի գրավոր դիմումի հիման վրա, ով ընդունում է կազմակերպության կանոնադրությունը, վճարում անդամավճար, մասնակցում կազմակերպության խնդիրների իրագործմանը:
4.2 Կազմակերպության անդամների համար սահմանվում է մուտքի վճար և ամենամսյա անդամավճար, որոնց չափերն ու տնօրինման ձևերը սահմանում է կազմակերպության վարչությունը:
4.3 Կազմակերպության անդամությունից ինքնակամ դուրս գալը կատարվում է անդամի գրավոր հայտարարությամբ, իսկ հեռացումը` կազմակերպության տարեկան ժողովի որոշմամբ` կազմակերպության կանոնադրության ոտնահարման դեպքում:
4.4 Կազմակերպության անդամն իրավունք ունի.
- մասնակցել կազմակերպության, ծրագրերի իրականացման աշխատանքներին, նրա անդամների ժողովներին, հավաքներին, հանդիպումներին և այլ միջոցառումներին,
- կազմակերպության, ղեկավար մարմինների քննարկմանը ներկայացնել կազմակերպության կառուցվածքին և գործունեությանը վերաբերող առաջարկներ, դիտողություններ և գործնական ծրագրեր, հանդես գալ նախաձեռնություններով և իրագործումներով,
- ընտրել կազմակերպության, ղեկավար մարմիններ և ընտրվել այդ մարմիններում, ընդգրկվել կազմակերպության կառուցվածքային օղակներում,
- ստանալ կազմակերպության գործունեությանը վերաբերող տվյալներ, տեղեկություններ:
4.5 Կազմակերպության անդամը պարտավոր է
- պահպանել կազմակերպության, կանոնադրական պահանջները, հարգել կազմակերպության, մասնաճյուղի մարմինների որոշումները,
- իր գործունեությամբ չարատավորել կազմակերպության, մասնաճյուղի անունը և հեղինակությունը,
- առանց կազմակերպության վարչության և մասնաճյուղի լիազորության հանդես չգալ վարչության, կազմակերպության անունից:
5. Կազմակերպության կառուցվածքը
5.1 Կազմակերպության բարձրագույն մարմինը նրա անդամների ամենամյա ժողովն է (այսուհետ`ժողով): Ժողովների միջև ընկած ժամանակահատվածում կազմակերպության ղեկավար մարմինը կազմակերպության վարչությունն է (այսուհետ`վարչություն):
5.2 Ժողովը հրավիրում է վարչությունը: Ժողովը մեկ տարի ժամկետով ընտրում է կազմակերպության նախագահ, վարչություն և կազմակերպության վերահսկիչ կամ վերահսկիչ հանձնաժողով (այսուհետ`վերահսկիչ հանձնաժողով):
5.3 Ժողովը համարվում է իրավազոր, եթե ներկա են անդամների 50%-ից ավելի: Ժողովը կարող է,որոշում կայացնելներկա անդամների կեսից ավելի կողմքվեարկելու դեպքում :
5.4 Արտահերթ ժողով կարող են հրավիրել նրա վարչությունը, ինչպես նաև կազմակերպության անդամների ընդանուր թվի 1/3-ը:
5.5 Կազմակերպության ժողովը .
- հաստատում է կազմակերպության կանոնադրությունը,նրանում կատարում է փոփոխություններ և լրացումներ ,-ընտրում կազմակերպության նախագահ, վարչություն և կազմակերպության վերահսկիչ հանձնաժողով,
- քննարկում և հաստատում է կազմակերպության հեռանկարային ծրագիրը
- քննարկում է կազմակերպության վարչության և վերահսկիչ հանձնաժողովի հաշվետվությունները , հաստատում նրանց աշխատակարգերը,
- որոշում է կայացնում կազմակերպության լուծարման , վորակազմակերպման և անվանափոխության մասին,
- որոշում է վարչության անդամների թվակազմը
- հեռացնում է կազմակերպության անդամին կազմակերպության շարքերից:
5.6 Վարչությունը`
- նախապատրաստում, հրավիրում է կազմակերպության ժողովներ,
- կարող է ընտրել վարչության փոխնախագահ,ընտրոևւմ է վարչության քարտուղար,
- ժողովին ներկայացնում է կանոնադրական փոփոխությունների և լրացումների վերաբերյալ առաջարկություններ,
- հաստատում է կաղմակերպության ծրագրերը և ապահովում դրանց կատարումը,
- հաստատում է գործադիր տնորենության աշխատակարգը,
- ընդունում է որոշումներ, հաստատում պայմանագրեր և համաձայնություններ,
- նշանակում և ազատում կազմակերպության գործադիր տնօրենին,
- գործադիր տնորենի ներկայությամբ հաստատում է գործադիր տնօրինության աշխատակազմի հաստիքները,
- պարբերաբար լսում է կազմակերպության գործադիր տնօրենի ընթացիիկ հաշվետվությունները,
- ստեղծվում, վերակազմակերպում և լուծարում է միության կառուցվածքային միավորումներ,առանձնացվում ստորաբաժանումներ`(ներկայացուցչություններ, մասնաճյուղեր)գրասենակներ , ինչպես նաև հաստատում նրանց կանոնադրությունը:
5.7 Վարչությունը որոշումներն ընդունում է նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:Վարչության նիստն իրավաղոր է, եթե նիստրն մասնակցում են վարչության անդամների կեսից ավելին:
Վարչությանն իր հերթական նիստերը հրավիրում է առնվազն ամիսը մեկ անգամ: Արտահերթ նիստ կարող է հրավիրել իր անդամների ընդհանուր թվի առնվաղն 1/3-ի կամ վարչության պահանջով եռօրյա ժամկետում:
5.8 Վարչության անդամների կաղմակերպության նախագահի առաջադրմամբ կարող են ընտրել փոխնախագահ և քարտուղար` մեկ տարի ժամկետով:
Կազմակերպության նախագահը միարժամանակ հանդիսանում է վարչության նախագահը:
5.9 Կազմակերպության (վարչության) նախագահը հանդես է գալիս կազմակերպության (վարչության) անունից, ներկայացնում կազմակերպությունը (վարչությունը)`այլ կազմակերպությունների և անձանց հետ հարաբերություններում, ղեկավարեւմ է վարչության ընթացիկ աշխատանքները,
- համակարգում է կազմակերպության վարչության ընթացիկ աշխատանքները,
- վարում է վարչության նիստերը,
- հրավիրում վարչության արտահերթ նիստեր:
Նախագահի բացակայության, կամ հրաժականի դեպքում, մինչև ժողովը նրան փոխաչինում է փոխնախագահը կամ քարտուղարը: Վարչության քարտուղարը պետք է գումարի վարչության նիստեր, կազմի արձանագրությունները: Եթե վարչության քարտուղարը փոխարինուն է կազմակերպության նախագահին, վարչությանն իր անդամներից ժամանակավոր ընտրում է քարտուղար:
5.10 Կազմակերպության գործադիր տնօրինության աշխատանքները ղեկավարում է գործադիր տնօրենը, ում մեկ տարի ժամկետով նշանակում է վարչությունը:
5.10.1 Կազմակերպության գործադիր տնօրինությունը բաղկացած է գործադիր տնօրենից և նրա աշխատակազմից:
5.10.2 Կազմակերպության գործադիր տնօրենը պատասխանատու է գործադիր տնօրինության աշխատակազմի ընտրության և արդյունավետ աշխատանքի համար:
5.10.3 Կազմակերպության գործադիր տնօրինությունը`
- ապահովում է վարչության հաստատած ծրագրերի կատարումը,
- կնքում պայմանագրեր,
- կազմակերպությունը ներկայացնում վարչական, դատական, ֆինանսական մարմիններում,
- իրականացնում է ֆինանսատնտեսական գործունեություն:
5.10.4 Կազմակերպության գործադիր տնօրենը վաղարժամ կարող է աշխատանքից ազատ արձակել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով` վարչության որոշմամբ:
5.11 Ամենամյա ժողովը կազմակերպության վերահսկիչը հանձնաժողով ընտրում է 1 տարի ժամկետով:
Վերահսկիչ հանձնաժողովը (վերահսկիչը) `
- իրականացնում է վարչություն, գործադիր տնօրինության, կազմակերպության կառուցվածքային բոլոր մարմինների ֆինանսատնտեսական գործունեության ընդհանուր վերահսկողությունը.
- իրականացնում է կազմակերպության գործունեության կանոնադրական վերահսկողությունը.
- ներկայացնում է տարեկան ամփոփիչ հաշվետվություն կազմակերպության ժողովին:
Վերահսկիչ հանձնաժողովի նիստերը օրինական են, եթե նրան մասնակցում են անդամների 2/3-ը:
Բոլոր որոշումները ընդունվում են վերահսկիչ հանձնաժողովի անդամների ձայների 50%-ով:
Վերահսկիչ հանձնաժողովն իր նախագահին ընդունում է 1 տարի ժամկետով:
Վերահսկիչ հանձնաժողովի փոխարեն կարող է ընտրեկ վերահսկիչ: Վերահսկիչը որոշումներ է ընդունում միանձնյա:
6. Կազմակերպության զույքը և դրամական միջոցները
6.1 Կազմակերպությանը սեփականության իրավունքով կարող են պատկանել շինություններ, նյութական, դրամական և փոխադրական միջոցներ, ինչպես նաև օրենքով չարգելված այլ գույք և արժեքներ:
6.2 Կազմակերպության նյութական և դրամական միջոցները գոյանում են կազմակերպության մուտքի վճարներից, անդամավճարներից, անձանց նվիրատվություններից, դրամաշնորհներից, ՀՀ օրենսդրությամբ չարգելված գործունեությունից:
6.3 Կազմակերպության գույքն ու դրամական միջոցներն օգտագործում են բացառապես կազմակերպության ծրագրային և կանոնադրական նպատակների և խնդիրների իրականացման համար: Տարեկան ընդհանուր ծախսերում կազմակերպչական ծախսերի մասնաբաժնի առավելագույն չափը նախատեսվում է 80%:
7. Կազմակերպության գործունեության լուծման կարգը
7.1 Կազմակերպության գործունեությունը կարող է լուծարվել կազմակերպության ժողովի որոշմամբ կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
7.2 Կազմակերպության լուծարման դեպքում ստեղծվում է լուծարքային հանձնաժողով, որը կազմում է կազմակերպության գույքի, նյութական և դրամական միջոցների վերջնահաշվարկը:
7.3 Կազմակերպության պարտքերի մարումից հետո մնացած գույքը, նյութական միջոցները օգտագործվում են կազմակերպության կանոնադրական նպատակների և խնդիրների իրականացման համար, իսկ եթե անհնար է փոխանցվում է պետական բյուջե: