• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հրավիրում ենք մեդիալրագրողի

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն աշխատանքի է հրավիրում մեդիալրագրության մասնագետի:

Աշխատանքի նկարագրությունը.

  • Ավագ դպրոցում «Մեդիալրագրություն» դասընթացի ծրագրի մշակում և իրականացում.
  • Ավագ դպրոցի մեդիալրագրության խորացված ուսուցման սովորողների մասնագիտական փորձառության կազմակերպում գործող ԶԼՄ-ներում.
  • Կրթահամալիրի սովորողների և ուսուցիչների միջոցով info-mskh լրատվական ծառայության, mskh.am կայքի սպասարկում և զարգացում:

Ներկայացվող պահանջները.

  • բարձրագույն կրթություն
  • մասնագիտական և հետազոտական աշխատանքի փորձ.
  • մասնագիտական կազմակերպության կամ անհատ լրագրողի երաշխավորություն.
  • mskh.am-ի «Գործատու» էջի առաջադրանքների կատարում.
  • նկարագրված աշխատանքի կազմակերպման նախագիծ:

Աշխատանքի պայմաններին և իրականացվող ծրագրերին ծանոթանալու համար այցելեք www.mskh.am, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր (ՀԱԶ Բ-1 թաղամաս, Ա. Բաբաջանյան 25), զանգեք 73-54-40: Հայտը ներկայացրեք info@mskh.am էլհասցեով: