Օգոստոսի19-ին` ժամը 9.00, Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից «Նոթբուքն ինձ դասընկեր» ծրագրի«Դասարան անիվների վրա» նախագծի մի խումբ սովորողներ և ուսուցիչներ (թվով 21 մարդ) մեկնում են Երևան - Սևան – Դիլիջան – Մարգահովիտ - Թեժ լեռ – Վանաձոր - Երևան երթուղով` «Նոթբուքն ինձ դասընկեր» ծրագիրը ներկայացնելու Դիլիջանի, Մարգահովիտի, Վանաձորի դպրոցներում և Դիլիջանի առողջարաններում:
Նախատեսված են ուսուցիչների և սովորողների բաց հանդիպումներ դպրոցներում. պայմանավորված համաձայն օգոստոսի 19-ին` ժամը 12.00, «Դասարան անիվների վրա» կլինի Դիլիջանի ավագ դպրոցում, օգոստոսի 20-ին` ժամը 10.00, Մարգահովիտի միջնակարգ դպրոցում, օգոստոսի 20-ին` ժամը 14.00, Վանաձորի թ. 17 ավագ դպրոցում: Ծրագրի սովորողների և ուսուցիչների գիշերակացի հարցը հոգում են Մարգահովիտի դպրոցի ուսուցիչները և սովորողները:
«Դասարան անիվների վրա» նախագծի նախորդ խումբը օգոստոսի 18-ին վերադառնում է դեպի հարավ` Երևան-Վայք-Ջերմուկ-Գնդեվանք-Հերհեր-Նորավանք-Երևան ճամփորդությունից: