• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Լույս» հիմնադրամը մեդիակենտրոնում

Օգոստոսի 26-ին, ժամը 18.00, կրթահամալիրի Մեդիակենտրոնում ավագ դպրոցների 10-12-րդ դասարանցիները, ուսուցիչները, ծնողները, լրագրողները  հանդիպում են «Լույս» կրթական հիմնադրամի ներկայացուցիչների հետ:

2009թ. ՀՀ նախագահի և կառավարության կողմից «Լույս» հիմնադրամն ստեղծվել է կրթական և մշակութային ծրագրեր իրականացնելու համար: Նրա տեսլականն է ստեղծել հասարակական մի կառույց, որը կխթանի դրական փոփոխությունների իրականացումը Հայաստանի մշակութային, կրթական, գործարար եւ հասարակական ասպարեզներում` բարձրացնելով հայ երիտասարդների կրթության մակարդակն ու նպատակի գիտակցման աստիճանը: Հիմնադրամի ուսանողները ՀՀ իշխանությունների անմիջական հովանու ներքո են: