1-4-րդ դասարանցու աշխատանքը գնահատանիշով չի գնահատվում: Յուրաքանչյուր սովորողի համար սահմանված կարգով լրացվում է զարգացման բնութագիր: Բնութագրում ներկայացվում են սովորողի արժեքային համակարգը, նրա կողմից յուրացված գիտելիքների, կարողությունների, հմտությունների որակական բնութագիրը, սովորողի զարգացման մոտակա պլանը: Մինչև 2012թ. հունվարի 25-ը սովորողի ծնողին ուղարկվում է նրա երեխայի բնութագիրը և աշխատանքների թղթապանակը, որում ընդգրկվում են սովորողի մասնակցությամբ ստեղծված և էլեկտրոնային ցանցերում տեղադրված բոլոր նյութերի հղումները, գործունեության յուրաքանչյուր բնագավառից աշխատանքների լավագույն նմուշների էլեկտրոնային տարբերակները: Սովորողի ծնողը մինչև 2012թ. հունվարի 28-ը ծանոթանում է իր երեխայի թղթապանակին, նրա բնութագրին, կատարում է լրացումներ և դիտողություններ (եթե կան): Դասվարը, հաշվի առնելով ծնողի առաջարկությունները, սովորողի թղթապանակը բերում է վերջնական տեսքի և մինչև 2012թ հունվարի 30-ը սովորողի հետ այն տեղադրում սովորողի փոստի SkyDrive-ում: Այն սովորողը, որի թղթապանակը չի համապատասխանում պահանջվող բովանդակությանը, հանձնարարություն է ստանում մինչև 2012թ. մարտի 1-ը լրացնելու իր թղթապանակը: Մինչև 2012թ. մարտի 1-ը թղթապանակը չհանձնած սովորողի համար կազմակերպվում են շտկողական պարապմունքներ` որպես լրացուցիչ կրթություն:
Կիսամյակային գնահատականները 5-12-րդ դասարաններում նշանակվում են մինչև 2012թ. հունվարի 25-ը, վերջնական ամփոփվում են հունվարի 30-ին:
5-6-րդ դասարաններում մայրենի, ռուսերեն, անգլերեն, մաթեմատիկա առարկաները գնահատվում են 10 միավորանոց համակարգով, իսկ մյուս առարկաները և դասընթացները` երկումիավորանոց համակարգով` հանձնած-չհանձնած: Գնահատման հիմքում դրվում են սովորողի անհատապես և խմբով կատարած աշխատանքները տվյալ առարկայից կամ դասընթացից (այդ թվում` ինքնաստուգումներ, ընթացիկ և կիսամյակային ամփոփիչ ստուգումներ, հեռավար առաջադրանքների կատարում, հետազոտական-ստեղծագործական աշխատանք, ուսումնական կայքի աշխատանք, ուսումնա-հասարակական նախագծեր, ուսումնական ճամփորդություններ, հայրենագիտական արշավներ, ստեղծագործական ստուգատեսներին, հավաքներին, օլիմպիադաներին, այդ թվում` մեդիա, ցուցահանդեսներին, փառատոներին մասնակցություն): Գնահատվում են տվյալ առարկայի կամ դասընթացի ծրագրով որոշված գործունեության բոլոր ձևերը: Գործունեության յուրաքանչյուր ձևը գնահատվում է 10 միավորանոց սանդղակով: Կիսամյակային գնահատականի մեջ գործունեության յուրաքանչյուր ձևը մտնում է իր կշռային գործակցով: Օրինակ. մաթեմատիկայի համար.
Գործունեության տեսակը |
կշռային արժեքը |
Դասարանական աշխատանք |
0,25 |
Տնային աշխատանք |
0,25 |
Ինքնաստուգում և ընթացիկ ստուգում |
0,1 |
Ամփոփիչ ստուգում |
0,1 |
Հեռավար առաջադրանք |
0,1 |
Ստեղծագործական հետազոտական աշխատանք |
0,1 |
Օլիմպիադաների մասնակցություն |
0,1 |
Կիսամյակային գնահատականը որոշվում է n=a1*0,25+a2*0,25+a3*0,1+a4*0,1+a5*0,1+a6*0,1+a7*0,1 բանաձևով, որտեղ a1, a2, a3, a4, a5, a6, a7 -ը գործունեության համապատասխան ձևերից ստացած գնահատականներն են` 10 միավորանոց սանդղակով: Անբավարար համարվում է, եթե ստացված գնահատականը փոքր է 4-ից (առանց կլորացնելու):
Յուրաքանչյուր սովորող մինչև 2012թ. հունվարի 30-ը իր էլեկտրոնային փոստի SkyDrive-ում տեղադրում է կատարած աշխատանքների թղթապանակը, որում ընդգրկում է իր ամսական էլեկտրոնային հաշվետվությունների հղումները, իր մասնակցությամբ ստեղծված և էլեկտրոնային ցանցերում տեղադրված բոլոր նյութերի հղումները, գործունեության յուրաքանչյուր բնագավառից աշխատանքների լավագույն նմուշների էլեկտրոնային տարբերակները: Որևէ առարկայից անբավարար (4-ից ցածր միավոր` 10 միավորանոցի դեպքում, և «չստացված»` երկու միավորանոցի դեպքում) ստացած սովորողը հանձնարարություն է ստանում մինչև 2012թ. մարտի 1-ը լրացնելու իր թղթապանակը: Մինչև 2012թ. մարտի 1-ը թղթապանակը չհանձնած սովորողի համար կազմակերպվում են շտկողական պարապմունքներ` որպես լրացուցիչ կրթություն:
7-9-րդ դասարաններում գրաբար, քիմիա, աշխարհագրություն, արվեստ, երաժշտություն, տեխնոլոգիա, մարմնակրթություն, սովորողի ընտրած գործունեության դասընթացները գնահատվում են երկումիավորանոց համակարգով` հանձնած-չհանձնած, իսկ մյուս առարկաները և դասընթացները գնահատվում են 10 միավորանոց համակարգով: Գնահատման հիմքում դրվում են սովորողի անհատապես և խմբով կատարած աշխատանքների թղթապանակը տվյալ առարկայից կամ դասընթացից (այդ թվում`տանը և դասարանում կատարած աշխատանքներ, ինքնաստուգումներ, լաբորատոր աշխատանքներ, ընթացիկ և կիսամյակային ամփոփիչ ստուգումներ, հեռավար առաջադրանքների կատարում, հետազոտական-ստեղծագործական աշխատանք, ուսումնական կայքի աշխատանք, ուսումնա-հասարակական նախագծեր, առավոտյան ընդհանուր պարապմունքներ, ուսումնական ճամփորդություններ, հայրենագիտական արշավներ, ստեղծագործական ստուգատեսներին, հավաքներին, օլիմպիադաներին, այդ թվում` մեդիա, ցուցահանդեսներին, փառատոներին մասնակցություն):
Գնահատվում են տվյալ առարկայի կամ դասընթացի ծրագրով որոշված գործունեության բոլոր ձևերը: Գործունեության յուրաքանչյուր ձևը գնահատվում է 10 միավորանոց սանդղակով: Կիսամյակային գնահատականի մեջ գործունեության յուրաքանչյուր ձևը մտնում է իր կշռային գործակցով: Օրինակ. մաթեմատիկայի համար.
Գործունեության տեսակը |
կշռային արժեքը |
Դասարանական աշխատանք |
0,2 |
Տնային աշխատանք |
0,2 |
Ինքնաստուգում և ընթացիկ ստուգում |
0,1 |
Ամփոփիչ ստուգում |
0,15 |
Հեռավար առաջադրանք |
0,15 |
Ստեղծագործական հետազոտական աշխատանք |
0,1 |
Օլիմպիադաների մասնակցություն |
0,1 |
Կիսամյակային գնահատականը որոշվում է n=a1*0,2+a2*0,2+a3*0,1+a4*0,15+a5*0,15+a6*0,1+a7*0,1 բանաձևով, որտեղ a1, a2, a3, a4, a5, a6, a7 -ը գործունեության համապատասխան ձևերից ստացած գնահատականներն են` 10 միավորանոց սանդղակով: Անբավարար համարվում է, եթե ստացված գնահատականը փոքր է 4-ից (առանց կլորացնելու):
Յուրաքանչյուր սովորող մինչև 2012թ. հունվարի 30-ը իր էլեկտրոնային փոստի SkyDrive-ում տեղադրում է կատարած աշխատանքների թղթապանակը, որում ընդգրկում է իր ամսական էլեկտրոնային հաշվետվությունների հղումները, իր մասնակցությամբ ստեղծված և էլեկտրոնային ցանցերում տեղադրված բոլոր նյութերի հղումները, գործունեության յուրաքանչյուր բնագավառից աշխատանքների լավագույն նմուշների էլեկտրոնային տարբերակները: Որևէ առարկայից անբավարար (4-ից ցածր միավոր` 10 միավորանոցի դեպքում, և «չստացված»` երկու միավորանոցի դեպքում) ստացած սովորողը հանձնարարություն է ստանում մինչև 2012թ. մարտի 1-ը լրացնելու իր թղթապանակը: Մինչև 2012թ. մարտի 1-ը թղթապանակը չհանձնած սովորողի համար կազմակերպվում են շտկողական պարապմունքներ` որպես լրացուցիչ կրթություն:
Ավագ դպրոցում կիրառվում են գնահատման տարբեր ձևեր, որոնք բերվում են 10 միավորանոց կամ երկումիավորանոց համակարգի`դասընթացի ծրագրում որոշված կարգով: Գնահատման հիմքում դրվում են սովորողի անհատապես և խմբով կատարած աշխատանքների թղթապանակը (այդ թվում` տանը և դասարանում կատարած աշխատանքներ, ինքնաստուգումներ, ընթացիկ և կիսամյակային ամփոփիչ ստուգումներ, հեռավար առաջադրանքների կատարում, հետազոտական-ստեղծագործական աշխատանք, մասնագիտական փորձառություն, լաբորատոր աշխատանքներ, առավոտյան ընդհանուր պարապմունքին մասնակցություն, ուսումնական կայքի աշխատանք, ուսումնա-հասարակական նախագծեր, ուսումնական ճամփորդություններ, հայրենագիտական արշավներ, ստեղծագործական ստուգատեսներին, հավաքներին, օլիմպիադաներին, այդ թվում` մեդիա, ցուցահանդեսներին, փառատոներին մասնակցություն), ամսական հաշվետվությունները:Գնահատվում են տվյալ առարկայի կամ դասընթացի ծրագրով որոշված գործունեության բոլոր ձևերը: Գործունեության յուրաքանչյուր ձևը գնահատվում է 10 միավորանոց սանդղակով: Կիսամյակային գնահատականի մեջ գործունեության յուրաքանչյուր ձևը մտնում է իր կշռային գործակցով: Օրինակ. մաթեմատիկայի համար.
Մաթմատիկական հանրակրթություն
Գործունեության տեսակը |
կշռային արժեքը |
Դասարանական աշխատանք |
0,2 |
Տնային աշխատանք |
0,15 |
Ինքնաստուգում և ընթացիկ ստուգում |
0,15 |
Ամփոփիչ ստուգում |
0,1 |
Հեռավար առաջադրանք |
0,2 |
Ստեղծագործական հետազոտական աշխատանք |
0,1 |
Օլիմպիադաների մասնակցություն |
0,1 |
Կիսամյակային գնահատականը որոշվում է n=a1*0,2+a2*0,15+a3*0,15+a4*0,1+a5*0,2+a6*0,1+a7*0,1 բանաձևով, որտեղ a1, a2, a3, a4, a5, a6, a7 -ը գործունեության համապատասխան ձևերից ստացած գնահատականներն են` 10 միավորանոց սանդղակով:
Մաթեմատիկայի խորացված ուսուցում
Գործունեության տեսակը |
կշռային արժեքը |
Դասարանական աշխատանք |
0,1 |
Տնային աշխատանք |
0,1 |
Ինքնաստուգում և ընթացիկ ստուգում |
0,1 |
Ամփոփիչ ստուգում |
0,1 |
Հեռավար առաջադրանք |
0,1 |
Ստեղծագործական հետազոտական աշխատանք |
0,2 |
Օլիմպիադաների մասնակցություն |
0,2 |
Կիսամյակային գնահատականը որոշվում է n=a1*0,25+a2*0,25+a3*0,1+a4*0,1+a5*0,1+a6*0,1+a7*0,1 բանաձևով, որտեղ a1, a2, a3, a4, a5, a6, a7 -ը գործունեության համապատասխան ձևերից ստացած գնահատականներն են` 10 միավորանոց սանդղակով:
Անբավարար համարվում է, եթե ստացված գնահատականը փոքր է 4-ից (առանց կլորացնելու):
Յուրաքանչյուր սովորող մինչև 2012թ. հունվարի 30-ը իր էլեկտրոնային փոստի SkyDrive-ում տեղադրում է կատարած աշխատանքների թղթապանակը, որում ընդգրկում է իր ամսական էլեկտրոնային հաշվետվությունների հղումները, մասնագիտական փորձառության հաշվետվությունը, իր մասնակցությամբ ստեղծված և էլեկտրոնային ցանցերում տեղադրված բոլոր նյութերի հղումները, գործունեության յուրաքանչյուր բնագավառից աշխատանքների լավագույն նմուշների էլեկտրոնային տարբերակները:
Մեկ կամ երկու առարկայից անբավարար (4-ից ցածր միավոր 10 միավորանոցի դեպքում և «չստացված» երկու միավորանոցի դեպքում) ստացած սովորողը հանձնարարություն է ստանում մինչև 2012թ. մարտի 1-ը լրացնելու իր թղթապանակը: Մինչև 2012թ. մարտի 1-ը անբավարար ունեցող սովորողի հետ լուծվում է ուսումնառության պայմանագիրը: Երկուսից ավելի առարկաներից անբավարար ստացած յուաքանչյուր սովորողի համար ուսուցողական ծրագրի ղեկավարը կայացնում է անհատական որոշում` խորհրդակցելով այդ դասարանում դասավանդողների հետ:
Ուսումնական փաթեթների հղումները հրապարակվում են դպրոցների ենթակայքերում` դասարանների էջերում: