Այսօր Հանրակրթական Դիջիտեք 2011-ի պաշտոնական բացման արարողության ժամանակ ՀՀ ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի գործադիր տնօրեն Բագրատ Ենգիբարյանի, Յունիքոմփի տնօրեն Արմեն Բալդրյանի, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի և կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր, որով կողմերը հաստատեցին իրենց գործընկերությունը զարգացնելու և ավելի արդյունավետ դարձնելու իրենց նպատակը: