Հարգելի գործընկերներ` մանկավարժական աշխատողներ, սովորողներ, ծնողներ, մասնագետներ, առաջարկում ենք mskh.am-ում հետևել 2012-2013 ուստարվա առարկայական ծրագրերի մշակման աշխատանքին և գործուն մասնակցել դրան:
Ամեն օր ծանոթացեք «Կրթական ծրագրերի մշակում-քննարկում» էջում (Հեղինակային կրթական ծրագիր, Նախագծեր) տեղադրվող նյութերին, դրանց էջերում ծավալվող քննարկմանը, և որտեղ էլ լինեք` քաղաքում թե քաղաքից դուրս, ծովում, օդում, անտառում թե սարում, Ձեր ներդրումն ունեցեք առարկայական ծրագրերի ստեղծման և բարելավման մեջ` արագ արձագանքելով, հարցերով, լրացումներով, հիմնավոր առարկություններով, դիտարկումներով:
Ստեղծական ոգևորիչ աշխատանք բոլորիս: