• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ոջիլը մեզ հետ միասին ամեն տարի տոնում է սեպտեմբերի մեկը

 

   Օգոստոսի վերջը և սեպտեմբերի սկիզբը միշտ կապված են հաճելի հուզումների ու հոգսերի հետ. սկսվում է նոր ուսումնական տարին:Բոլորս էլ ցանկանում ենք, որ լարված ժամանակաշրջանը անցնի առանց տհաճ անակնկալների: Սակայն շատ հաճախ արձակուրդների վերջին օրերը խամրում են անցանկալի երևույթով, այնպիսին, ինչպիսին գլխի ոջիլն է:

   Ֆրանսիայում կա ասացվածք՝ ոջիլը մեզ հետ միասին տոնում է սեպտեմբերի մեկը:

  

   Գլխի ոջիլը ապրում և բազմանում է մարդու գլխի մազածածկույթի մեջ: Այն ածում է մանր, կլոր, սպիտակ ձվիկներ` անիծներ, միջինում օրը 10 անիծ, որոնք ամուր կպչում են մազին: Այդ ձվիկների մեջ շատ արագ աճում և բազմանում են նոր ոջիլներ:

 

Ոջիլը գերազանց լողում  ու վազում է, բայց չի կարողանում թռչկոտել ու թռնել

Այդ պատճառով էլ ոջիլները հեշտությամբ փոխանցվում են ոջիլ ունեցող մարդու կամ անիծոտ մազերի հետ անմիջական շփման ժամանակ:

 

  • Տանը, երբ երեխաները քնում են վարակված մարդու հետ նույն անկողնում, անձնական իրերի (սրբիչ, բարձի երես) կամ մազերի խնամքի համար նախատեսված պարագաների( սանր, խոզանակ) ընդհանուր օգտագործման ժամանակ: 
  • Դպրոցում, խաղերի, գլխի ծածկոցների (գլխարկ, գլխաշոր) ,  զարդերի (ժապավեն, մազերի ամրակալ) , ականջակալների ընդհանուր օգտագործման ժամանակ:

Ինչպես նաև մանկական ճամբարում, լողավազանում, սպորտային դահլիճներում, հանդերձարաններում, հասարակական տրանսպորտում…   

 

Ավելին, ոջիլը կարող է մեկ-երկու օր բարձի վրա սպասել իր նոր տիրոջը:

 

Դա կարող է պատահել ցանկացած մարդու հետ:

Ոջլոտությունը կեղտոտության նշան չէ: Պարզապես հարկավոր է հնարավորին չափ շուտ ազատվել դրանից, քանի որ ոջիլները բազմանում և տարածվում են շատ արագ: Գոյություն ունեն ռիսկի խմբեր:

 

   Աղջիկները վարակվում են ավելի հաճախ, քան տղաները, քանի որ նրանց մազերը ավելի երկար են և խաղերի ժամանակ նրանք ավելի սեղմ են շփվում իրար հետ:

   Կանայք վարակվում են ավելի հաճախ, քան տղամարդիկ, քանի որ մշտական են շփվում երեխաների հետ:

   Առողջ մարդիկ հիվանդանում են ավելի հաճախ, քան մրսածություն ունեցողները, քանի որ ոջիլները վատ են տանում բարձր ջերմաստիճանը:

   Գլխի վրա ոջիլներին շատ դժվար է տեսնել,

բայց դրանց առկայության մասին կարելի է դատել ըստ  բնորոշ  նշանների.

  • Գլխի  մաշկը  մշտապես  քորվում  է,  ի  հայտ  են  գալիս  գրգռված  հատվածներ: Քորելու  հետևանքով  առաջացած  քերծվածքները  հաճախ  բորբոքվում  են:
  • Ուշադիր  զննելիս  կարելի  է  առանձին  մազերի  վրա  տեսնել  փոքր, փայլուն, սպիտակ  ձվիկներ` անիծներ:
  • Երբեմն  պարանոցի  վրա  և  թևատակերում  կարող  են  նկատվել  մեծացած  ավշային  հանգույցներ:

Ստուգեք  մազերը  և  գլխի  մաշկը, հատկապես  ծոծրակի  վրա  և  ականջների  հետևում: Այստեղ  են  սիրում  կուտակվել  ոջիլները  և  ձվադրել: Լավագույն  միջոցն  է  դիմել  բժշկի  կամ  բուժքրոջը` մազերը  ստուգելու  համար:

Ինչպե՞ս  ազատվել  ոջիլներից:

    Գոյություն  ունեն  հակաոջիլային  հեղուկ  օճառի  տարբեր  տեսակներ, որոնք  ազատում  են  ոջիլներից 10  րոպեում:

 

                                                           Աղբյուրը՝ ФИК Медикаль տեղեկատվական թերթիկ