• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Շնորհավորում ենք բոլորիս

Միջին դպրոց 9-1 դաս.
Բոյաջյան Մարինա

Այսօր Մխիթար Սեբաստացու ծննդյան օրն է…

Առավոտյան միասնական պարապմունքը նվիրված էր Մխիթար Սեբաստացու ծննդյան 335 ամյակին:
Այդ առթիվ առավոտյան նախավարժանքի ժամանակ Զառան և ընկերները կատարեցին ուրախ մարմնամարզություն, արհեստների դպրոցը անակնկալ պար մատուցեց: Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը հայտարարեց, որ թողարկվել են Սեբաստացու մասին տասը ուսումնական նյութեր` CD-ների տեսքով, որոնք  էլ արդեն ուղարկվել են կրթահամալիրի մյուս դպրոցներին: Կրթահամալիրում օրվա ընթացքում սովորողները կծանոթանան ֆիլմերին: