• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սեմինար-պարապմունքների կազմակերպման մասին

Ընդունել Գևորգ Հակոբյանի առաջարկը և կրթահամալիրի հանրակրթական դպրոցների 5-9-րդ դասարանների մաթեմատիկայի ծրագրի քննարկման և շտկման նպատակով կազմակերպել ամենշաբաթյա սեմինար-պարապմունքներ: Այդ նպատակով.

  1. Սեմինար-պարապմունքի ղեկավար նշանակել Գևորգ Հակոբյանին.
  2. Սեմինար-պարապմունքներն անցկացնել երեքշաբթի օրերը, ժամը՝ 15.15-16.00, միջին դպրոցի սրահում.
  3. Կրթահամալիրում մաթեմատիկա դասավանդողների մասնակցությունը համարել պարտադիր և այդ ժամանակը ներառել նրանց անհատական պլաններում.
  4. Առաջին սեմինար-պարապմունքը կազմակերպել մարտի 5-ին.
  5. Հանրակրթական դպրոցների ղեկավարներին՝ օրվա ընթացքում ապահովել հրամանից բխող պահանջների կատարումը:

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան