Ավանեսյան Սրբուհի
9-1 դասարան
Այսօր փետրվարի 7-ին մեր կրթահամալիրը նշում էր Մխիթար Սեբաստացու ծննդյան օրը: Լրացավ Մխիթար Սեբաստացու 335 ամյակը: Այսօրվա մեր դասերը նվիրված էին նրան:
Դասարաներից մեկը շարադրություն էր գրել Սեբաստացու մասին և հետաքրքիր նյութեր պատրաստել:
Մեծ մասը իրենց դասարաններում լսել էին նրա գործունեության մասին տեղեկություններ, և դիտել էին բազմաթիվ տեսաֆիլմեր, որոնք Մխիթար Սեբաստացուց բացի նաև մեր դպրոցի մասին էր:
Դպրոցում տեղի ունեցավ վարպետության դաս: Վարպետության դասը անցկացրեցին Ամերիկյան Համալսարանի հայ դասական մատենագրության, թվանշանային գրադարանի տնօրենները` Մերուժան Կարապետյանը և Հովհաննես Կիզոգյանը: Նրանք խոսում էին Մխիթար Սեբաստացու գործունեության և նրա ժառանգների մասին: Ցույց տվեցին Մխիթար Սեբաստացու ձեռագրերի պատճենները: Նաև Վենետիկում նկարահանել էին Մխիթարյաներին նվիրված ֆիլմ, որը դեռ պատրաստ չէր: Բացի դրանից նրանք մեզ նվիրեցին, մի քանի ֆիլմեր նվիրված Մխիթարին, միաբանությանը, որը հետագայում կլինի որպես ուսումնական նյութ: