• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վարպետության դասը

Գալստյան Սյուզաննա,10-4 դաս.

Ինչպես գիտենք, փետրվարի 7-ին Մխիթար Սեբաստացու ծննդյան օրն է, և այդ առիթով էլ ամսի 7-ին` ժամը 3-ին, «Տիգրան Հայրապետյան» գրադարանում տեղի ունեցավ հերթական վարպետության դասը, որն իհարկե նվիրված էր Մխիթար Սեբաստացուն:

Վարպետության դասը վարում էին Ամերիկյան համալսարանի հայ դասական մատենագրության, թվանշանային գրադարանի տնօրենները` Մերուժան Կարապետյանը և Հովհաննես Կիզոգյանը: Նրանցից յուրաքանչյուրը պատմեց Մխիթար Սեբաստացու կյանքի և գործունեության մասին, և բացի այդ մենք նաև հնարավորություն ունեցանք տեսնելու Սեբաստացու ձեռագրերի պատճեները, ինչն, անշուշտ, շատ հետաքրքիր էր: Իվերջո դասալսումը անցավ շատ ուրախ և հետաքրքիր: Այսպիսով, ամսի 7-ին լրացավ Մխիթար Սեբաստացու 335-ամյակը: