• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

2011թ. աշխատանքների բովանդակությունը

ՀՀ ԿԳ նախարարի և կրթահամալիրի տնօրենի միջև 2011թ. փետրվարի 3-ին կնքված պետական աջակցության Ա-6/19-11 պայմանագրի հավելվածով որոշված է ծրագրի 2011թ. աշխատանքի բովանդակությունը։

Պետական աջակցություն (դրամաշնորհ) «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ին
«Փորձարարական մանկավարժական ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագրի իրականացման համար
 

  1. Կրթահամալիրում իրականացվող այլընտրանքային կրթական ծրագրերը որպես մեդիահանրակրթություն. ուսումնական պլանների, ուսումնական կարգերի, ծրագրերի լրամշակում, ուսումնական նյութերի ստեղծում, ուսումնական միջավայրի բարելավում
  2. Կրթահամալիրում իրականացվող այլընտրանքային կրթական ծրագրերը, այդ թվում` արհեստագործական և միջին մասնագիտական, որպես տեխնոլոգիական կրթության (կարողությունների ձևավորում և զարգացում) տարբեր մակարդակներ. ուսումնական պլանների, ուսումնական կարգերի, ծրագրերի լրամշակում, ուսումնական նյութերի ստեղծում, ուսումնական միջավայրի բարելավում կրթության պետական սկզբունքների (ՀՀ օրենքը հանրակրթության մասին, հոդված 5, կետ 2 (2, 8)) ապահովման նպատակով
  3. Կրտսեր դպրոց-պարտեզում իրականացվող «Իմացումի հրճվանք» ծրագրի բովանդակության բազմաձևության (լեզվագործունեություն, այդ թվում` օտար լեզուներ, թվաբանական, բնագիտական-բնապահպանական, տեխնոլոգիական, այդ թվում` մեդիա, երաժշտական, այդ թվում` պար և նվագարաններ, մարզական, այդ թվում` մարմնամարզություն և լող, թատերական) ապահովում` ծրագիրը կրող ուսուցչի (դաստիարակի և դասվարի) կարողությունների զարգացման և նրա աշխատանքի կազմակերպման միջոցով
  4. Յունիքոմփ ֆիրմայի աջակցությամբ «Անհատական համակագիչ-դասընկեր», «Ֆիրմա Ալֆա»-ի աջակցությամբ` «Էլեկտրոնային գրատախտակը և էլեկտրոնային գրիչները հանրակրթական դասարանում», Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության աջակցութամբ «Ռոբոտիքս» ծրագրերի իրականացում
  5. Ուսումնաարտադրական արհեստանոցների ստեղծում և դրանցում սովորողների ուսուցման կազմակերպում (ՀՀ օրենքը հանրակրթության մասին, հոդված 7, կետ 10)
  6. Աջակցություն կրթահամալիրի` որպես մեդիահանրակրթության և տեխնոլոգիական կրթության` այլընտրանքային (հեղինակային) արդյունավետ համակարգի պահպանությանը (մանկավարժության կենտրոն և մանկավարժական էլեկտրոնային «Դպիր» պարբերական, ուսումնական կայք (այդ թվում` ինտերնետային TV, ինտերնետ ռադիո, թարգմանչական լրատվական գործակալություն, Վիկիպեդիայի խմբագրություն), գրադարան, մեդիահրատարակչատուն, մեդիատպագրություն
  7. Սովորողների և ուսուցիչների ընտրությամբ` արաբերենի, վրացերենի, պարսկերենի, թուրքերենի ուսուցման միջոցով միջմշակութային հաղորդակցության զարգացում: Հետազոտական աշխատանքներում ուսուցիչների օտար լեզուներ կիրառելու հմտությունների զարգացում
  8. Կրթահամալիրի, դպրոցի, դասարանի, խմբի, սովորողի ուսումնական գործունեության գնահատման էլեկտրոնային համակարգի ամբողջացում
  9. Աջակցություն կրթահամալիրում իրականացվող նախադպրոցական այլընտրանքային կրթության ծրագրին (նախադպրոցական խմբերի պահպանում, հանրապետության նախադպրոցական հաստատությունների ղեկավար և մանկավարժական աշխատողների վերապատրաստում, ծրագրային նյութերի և վերապատրաստման մոդուլների հրատարակում, «Պարտեզ» էլեկտրոնային կայք)
  10. Ուսումնահայրենագիտական ճամփորդություններ, արշավախմբային գործունեություն
  11. Սովորողների և դասավանդողների փոխանակման ծրագրեր, պարբերական օնլայն քննարկումների (livemeeting) կազմակերպում, հետազոտող ուսուցիչների ամենամյա բաց հավաքների կազմակերպում
  12. Տարատարիք սովորողների ուսումնահետազոտական ճամբարների կազմակերպում
  13. Առարկայական բաց օլիմպիադաների, տեխնոլոգիական ստուգատեսների կազմակերպում, սովորողների հեռավար ուսուցում, ամենամյա հանրակրթական Դիջիտեքի, մեդիափառատոնի կազմակերպում
  14. Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, «Ինթել»-ի պաշտոնական ներկայացուցիչ «Յունիքոմփ» ֆիրմայի, «Մայքրոսոֆթ ԱՐԷՅ» կազմակերպության, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության, «Ֆիրմա Ալֆա»-ի աջակցությամբ ՏՀՏ միջոցներ, էլեկտրոնիկայի և տեխնիկական ստեղծագործության հանրակրթական ծրագրեր կիրառող օրինակելի դպրոցների ցանցի, այդ դպրոցների համար ուսումնական փաթեթի ստեղծում և ուսուցիչների վերապատրաստում

Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան
Մանկավարժության կենտրոնի ղեկավար` Ս. Մարկոսյան