Արձագանքում ենք Ա. Բլեյանի «Կա մեդիա` կա կրթություն» հոդվածին
Սոնա Սուքիասյան, 11-2 դասարան, ավագ դպրոց-վարժարան
Կարծում եմ, որ մեդիան շատ է օգնում մարդուն իր կրթության ոլորտում և ընդհանրապես մեծացնում է ընդհանուր զարգացվածության աստիճանը:
Եթե չլինեին համակարգիչը, համացանցը, ես կարող եմ ասել, որ մենք կապրեինք մեր նախնիների նման և չէինք ունենա ներկայիս զարգացածությունը: Դրանք հեշտացնում են մարդկանց կյանքը: Դրանց օգնությամբ կատարում եմ աշխատանքներ, այդ թվում` իմ դասերը: Իմ սեփական փորձից ասում եմ, որ մեդիան մեր առօրյա կյանքում մեծ տեղ ունի, և դա օգնում եմ մեզ: Համակարգչով ես կարողանում եմ գտնել և կարդալ նաև այնպիսի ստեղծագործություններ, որոնք տպագրված են շատ սահմանափակ չափով, և դժվար է դրանք գտնել:
Շատ հարմար է նաև համացանցով կապ ունենալ ընկերների, արտասահմանում գտնվող բարեկամների հետ: Համացանցը կրճատում է տարածությունը:
Համացանցում փնտրում եմ և գտնում ինձ հետաքրքիր նյութերը, երգերը, տեսանյութեր և նույնիսկ դիտում online ֆիլմեր, այդ ընթացքում ավելի հմտանում եմ, սովորում եմ, իմանում եմ…