Այսօր` փետրվարի 21-ին, 179 դպրոցում անցկացվում է հայ գրականության օլիմպիադա: Մեր դպրոցը այս անգամ ևս մասնակցում է օլիմպիադային, որը հանրապետական օլիմպիադայի համայնքային փուլում վերջինն է:
Դպրոցի ուսուցիչները մեր երեխաներին ուղեկցեցին դասարաններ, որտեղ մերոնք պետք է գրեն իրենց աշխատանքները: Ահա, ժամանակից շուտ եկան 8-րդ դասարանի երեխաները: Նրանց տվել էին 9-րդ դասարանի թեստեր և ասել, որ 8-րդ դասարանի թեստեր չկան: Երեխաները սաստիկ դժգոհ են այս վիճակից: Դրան գումարած, մեր կրթահամալիրի երեխաներին ընդունեցին ոչ պատշաճ կերպով: Ընդհանրապես Մալաթիա-Սեբաստիա համայնքի դպրոցների մեծամասնությունում «բլեյանցիներին» լավ չեն ընդունում: Հետաքրքիր է` ինչ են արել նրանց այս երեխաները կամ տնօրեն Բլեյանը: Շատ հնարավոր է, քաղաքական հայացքների անհամատեղելիությունն էլ լինի պատճառը:
Սիրանուշ Ղարիբյան, Ղահրիյան Հրայր