• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ծովառյուծները որդեգրում են որբերին

Միջին դպրոց, ռուսերենի թարգմանչական խումբ

Մի քանի տարի Արիզոնայի համալսարանի` կալիֆորնիական ծովառյուծների (Zalophus californianus) պոպուլյացիայի գենետիկ ուսումնասիրություններ անցկացնող կենդանաբանները (ASU) հայտնաբերել են, որ այս կենդանիները, այնուամենայնիվ, որդեգրում են որբացած ձագուկներին:

Առաջ կարծում էին, որ այդպիսի բան հնարավոր չէ: Ենթադրությունը հիմնավորված էր վայրի կենդանիների վարքի բազմամյա ուսումնասիրմամբ. ախր շատ դաժան էին իրենց պահում էգերը ուրիշների իրենց մոտեցող ձագերին:

Կալիֆորնիական 180 հազար ծովառյուծ է բնակվում Հյուսիսային Ամերիկայի խաղաղօվկիանոսյան ափամերձ գրեթե ամբողջ տարածքում: PLoS ONE ամսագրում տպված հոդվածում հեղինակները նշում են, որ իրենք ԴՆԹ են վերցրել San Jorge կղզիներում (հյուսիսում)ևLos Islotesկալիֆորնիական ծովածոցում բնակվող ծովառյուծներից:

Ռոման ֆլեցի խումբը (Ramona Flatz) երեք տարի շարունակ մի քանի մայր և ձագ զույգի ԴՆԹ-ի հետազոտություն էր անցկացնում (ուրիշ աշխատանքի համար):

Անսպասելի պարզվեց, որ էգերի 6-17% -ը խնամում է ոչ հարազատ ձագերին: Սկզբում ամերիկացի կենսաբանները կարծեցին, թե այդ տվյալների մեջ սխալ կա: Նրանք լրացուցիչ հետազոտություն անցկացրին, ինչը ցույց տվեց, որ որոշ էգեր տարեցտարի խնամում են որբերի:

-Էգերը ագրեսիվ են վերաբերվում օտար ձագերի նկատմամբ. ատամ են ցույց տալիս, մռնչում են, երբեմն նույնիսկ բռնում, վեր են շպրտում նրանց: Ինձ ապշեցրեց, որ որոշ մայրեր ընդունակ են իրենց ընտանիք ընդունելու օտարներին,-պատմում է Ֆլեցը:

Կենսաբանները ուսումնասիրել են երկու օրականից մինչև երկու ամսական ձագերին: Բոլոր գործողությունները անցկացվել են արագ և նվազագույն վնասակար մեթոդներով: Ըստ գիտնականների, մեծամարմին էգերը չէին էլ նկատում, որ իրենցից անալիզի համար մաշկի ոչ մեծ կտորներ են վերցնում:

Ղեկավար՝ Մ.Չորեկյան, Հ.Ղազարյան