Կրթահամալիրում վրացերենի օրվա նախապատրաստական աշխատանքի շրջանում վրացերենով և վրաց գրականությամբ հետաքրքրված սովորողներն ու ուսուցիչները լավ նվեր ստացան:
Այսօրվա մեր հյուրը` բանասեր-վրացագետ, ԵՊՀ ՀՀԻ վրացագիտության կենտրոնի վարիչ Հրաչիկ Բայրամյանը, ով մեզ օգնել և օգնում է վրացերենի ուսուցման ներդրման հարցում և բարեկամաբար հետևում է կրթահամալիրում հայ-վրացական կապերի ամրապնդմանը, մեր սովորողների ուսումնական արդյունքներին, ղեկավարում է սովորողների գարնանային օլիմպիադայում վրացերենի առաջադրանքների ստեղծման աշխատանքը, նվիրել է իր նոր գրքերը`
Շնորհակալություն: