Արևոտ եղանակ էր:
Ճանապարհը շատ կարճ թվաց, չնայած համարյա 3-4 ժամ անց մեր գյուղից՝ Շնողից, հասանք Բուլաչաուրի:Հենց տրանսպորտում արագ ընկերացանք սեբաստացիների հետ: Երեխաները ուրախ էին և ընկերասեր: Ճամբարում ծանոթացանք նաև վրացի և ադրբեջանցի մեր հասակակիցների հետ:
Առաջին օրվանից սկսվեցին հետաքրքիր, բայց երկարատև դասախոսությունները: Թեմաները բազմազան են՝ Երկիր մոլորակից մինչև էկոլոգիական խնդիրները, դրանց լուծման ճանապարհները:
Օրերը հետաքրքիր են անցնում: Ցանկալի է, որ ճամբարը 10 օրվա փոխարեն գոնե մեկ ամիս լիներ, չնայած 10 օրն էլ բավական է իրար լավ ճանաչելու, ընկերանալու համար: Համոզված եմ, որ մեր ընկերությունը կշարունակվի նաև ճամբարից հետո: Մենք դեռ կհանդիպենք Ջուլի, Աստղիկ, Դավիթ, Հայկ, Բաքար, Գեորգի, Ալիդա, Ռամիդա, Ավետ, Հարություն, Նարե, Աննա…
Ամեն ինչ լավ է և դեպի լավը տրամադրող:
Աստղիկ Պետրոսյան
Հովիկ Մելիքսեթյանի անվան միջնակարգ դպրոց, գյուղ Շնող