• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հրավիրում ենք դիպլոմների հանձնման արարողությանը

Վաղը` հուլիսի 16-ին ժամը 11:00 քոլեջում տեղի կունենա մասնագիտական կրթության դիպլոմների հանձնման արարողությունը:

Ծրագրում.

Դիպլոմների հանձնում

Երգ-ողջույնով ներկայանում է Մարիամ Միրզոյանը

Հանդիսավոր ռիթմիկ ծափեր

Միասնական պար

Հյուրասիրություն

 

Ընդհանուր հաշվետվություն․

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջ, արհեստների ուսումնական կենտրոնը 2014-2015 ուս.տարում ավարտել է 122 սովորող և պետական նմուշի դիպլոմ է ստացել 99 սովորող, որոնցից 41-ը միջին մասնագիտական և 58-ը նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության հիմքով։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջ, արհեստների ուսումնական կենտրոնի 2014-2015 ուս.տարվա շրջանավարտները` ըստ մասնագիտությունների.

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն

Համակարգիչների շահագործում– 4 շրջանավարտ (որակավորումը՝ համակարգիչների օպերատոր)

Հասարակական սնունդ– 4 շրջանավարտ (որակավորումը՝ խոհարար)

Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում– 5 շրջանավարտ (որակավորումը՝ դիմահարդար, վարսահարդար)

Զարդակիրառական արվեստ– 8 շրջանավարտ (որակավորումը՝ ոսկերիչ)

Նախնական մասնագիտական (արհեստագործական) մեկամյա կրթություն

Պարտեզապուրակային շինարարություն– 17 շրջանավարտ (որակավորումը՝ կանաչապատող ծաղկաբույծ)

Կարի արտադրության տեխնոլոգիա– 20 շրջանավարտ (որակավորումը՝ դերձակ)

Միջին մասնագիտական կրթություն

Զարդային-կիրառական արվեստ և ժողովրդական արհեստներ– 9 շրջանավարտ (որակավորումը՝ նկարիչ-ձևավորող)

Նախադպրոցական կրթություն – 23 շրջանավարտ (որակավորումը՝ նախադպրոցական տարիքի երեխաների դաստիարակ)

Ֆիզիկական կուլտուրա և սպորտ – 4 շրջանավարտ (որակավորումը՝ մարզիչ)

Երաժշտական կրթություն – 2 շրջանավարտ (որակավորումը՝ երգի և երաժշտության մասնագետ)

Գրադարանային գործ – 3 շրջանավարտ (որակավորումը՝ գրադարանավար)