• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ուխտագնացություն. օր առաջին

Նկարագրություն: 
Աշուն է, պայծառ աշուն... Օդը մաքուր է, արցունքի պես ջինջ։ Կապտավուն սարերն այնքան մոտ, այնքան պարզ են երևում, որ հեռվից կարելի է համրել նրանց մաքուր լանջերի բոլոր ձորակները, կարմրին տվող մասրենու թփերը։ Ոչինչ, որ բակունցյան տողերը ներկա դարձրի. այն մենք տեսանք, նրանով հիացանք: Բարեհաջող տեղ հասանք, հիացանք Անիով, շրջեցինք Կարսում: Ուշ էր, մթնով բարձրացանք բերդ. անկրկնելի էր գիշերային Կարսը: Երեկ ոչ մի կերպ չկարողացանք նկարներ տեղադրել: Վաղ առավոտյան ուղևորվելու ենք Տայոց աշխարհ: