Նկարագրություն:
Աշուն է, պայծառ աշուն...
Օդը մաքուր է, արցունքի պես ջինջ։ Կապտավուն սարերն այնքան մոտ, այնքան պարզ են երևում, որ հեռվից կարելի է համրել նրանց մաքուր լանջերի բոլոր ձորակները, կարմրին տվող մասրենու թփերը։
Ոչինչ, որ բակունցյան տողերը ներկա դարձրի. այն մենք տեսանք, նրանով հիացանք:
Բարեհաջող տեղ հասանք, հիացանք Անիով, շրջեցինք Կարսում: Ուշ էր, մթնով բարձրացանք բերդ. անկրկնելի էր գիշերային Կարսը:
Երեկ ոչ մի կերպ չկարողացանք նկարներ տեղադրել: Վաղ առավոտյան ուղևորվելու ենք Տայոց աշխարհ: