Համակարգչային տեխնիկայից օգտվելիս պետք է հիշել չափի և անվտանգության կանոնների մասին :
Խորհուրդ է տրվում համակարգիչը տեղադրել սենյակի հյուսիսային հատվածում: Արևի ուղիղ ճառագայթները ոչ մի դեպքում չպետք է ընկնեն էկրանի վրա: Համակարգչի էկրանն ու ստեղնաշարը սեղանին պետք է ուղիղ դրված լինեն, ոչ թե շեղ: Էկրանի կենտրոնը պետք է գտնվի աչքերի մակարդակի վրա կամ մի փոքր ցած, որպեսզի երեխան կարողանա հարմար նստել ` առանց վիզն ու ողնաշարը ծռմռելու: Էկրանն աչքերից պետք է հեռու լինի նվազագույնը 50-60 սմ- ով: Համակարգչի վրա աշխատելու ժամանակ լույսը չպետք է շատ պայծառ լինի. լուսավորվածությունն առավելագույնս պետք է մոտեցնել համակարգչի էկրանի լույսին:
Նստել պետք է այնպես, որ ազդրերն ուղիղ անկյուն կազմեն իրանի հետ, իսկ ծնկները` ազդրերի: Յուրաքանչյուր 20 – 25 րոպեն մեկ անհրաժեշտ է 3 – 4 րոպեանոց ընդմիջումներ անել ` տեղից բարձրանալ, քայլել, գլուխը պտտել այս ու այն կողմ և այլն:
Համակարգչի էկրանը, ստեղնաշարն ու մկնիկը պետք է միշտ կատարյալ մաքուր լինեն: Համակարգչով աշխատելուց հետո անպայման անհրաժեշտ է ձեռքերը օճառով լվանալ:
Նելլի Այվազյան, բժիշկ - առողջագետ