2010-2011 ուս.տարին առաջադիմությամբ ավարտելու և հաջորդ դասարան փոխադրվելու համար անհրաժեշտ է կատարել 2010-2011 ուստարվա ուսումնառության պայմանագրով սովորողի (ծնողի) ստանձնած պարտավորությունները:
Հիշեցնում եմ, որ.
1. Դասարանային պարապմունքների ձևով ուսումնական պարապմունքների վերջին օրը մայիսի 27-ն է:
2. Մինչև մայիսի 30-ը, սահմանված կարգով, պետք է ներկայացնել ընտրած գործունեության կիսամյակային (տարեկան) հաշվետվությունը:
3. Մայիսի 30-ից մինչև հունիսի 10-ը ներառյալ, ուսումնական արդյունքների նախնական ամփոփմամբ`
4. 2010-2011 ուսումնառության պայմանագրով որոշված լրացուցիչ կրթական ծառայությունների համար վճարումները պետք է կատարել մինչև հունիսի 15- ը:
5. Հունիսի 13-18-ը ուսումնական տարվա առաջադիմության ամփոփումն է: Սովորողի կիսամյակային գնահատականի մեջ իր ներդրումն ունի մեդիաօլիմպիադային նրա մասնակցությունը: Ուսումնական պլանում ամրագրված առարկաներից ամենաշատը երկուսից կարելի է ունենալ ամառային պարտադիր աշխատանք (ամառային առաջադրանք սովորողը ստանում է, եթե այդ առարկայից ունի «անբավարար» գնահատական` 3 կամ ավելի ցածր): Ամառային աշխատանքի առաջադրանքը, սահմանված կարգով, ստանում եք տվյալ առարկայի դասավանդողից և սահմանված կարգով հանձնում այն: Երեք և ավելի առարկաներից «անբավարար» ունեցողները մնում են նույն դասարանում:
6. Մարմնակրթություն (ֆիզիկական կուլտուրա) առարկայից գնահատումը կատարվելու է սահմանված կարգով, ստուգարքի ձևով: Ստուգարքի հանձնման հետ կապված հարցերը պետք է ճշտեք ձեր ընտրած մարզաձևի մարզիչի հետ:
7. Ավագ դպրոցի ուսումնական պլանով նախատեսված մասնագիտական փորձառությունը գնահատվում է սահմանված կարգով, ստուգարքի ձևով: Այս ստուգարքի հանձնման հետ կապված հարցերը պետք է ճշտեք խորացված ուսուցման ղեկավարի հետ:
8. Ուսումնական պլանով նախատեսված ուսումնական նախագծի կատարումը նախատեսված է ուսումնահետազոտական ճամբարում: Այն կգնահատվի սահմանված կարգով, որպես ստուգարք:
9. Խնդրում եմ այս նամակին ծանոթացրեք Ձեր օրինական ներկայացուցչին (ծնողներին):
Եթե մտադիր եք ուսումը շարունակել կրթահամալիրում` հաջորդ դասարանում, տեղեկացնում եմ, որ պետք է.
1. ծնողի հետ համաձայնեցրած ներկայացնել (դպրոցի ղեկավարի էլ. հասցեով)`
2. 2011-2012 ուս.տարվա ուսումնառության պայմանագիրը, սահմանված կարգով, կնքել 2011թ-ի հունիսի 13-ից մինչև հունիսի 30-ը:
2011-2012 ուստարվա փաստաթղթերին կարելի է ծանոթանալ` կայքի2011-2012 ուստարիբաժնում:
Հարգանքով` կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյան