• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հարգելի բարեկամ

Համեցեք մասնակցելու, ծանոթանալու, գնահատելու, խրախուսելու

ՀՀ ԿԳՆ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը 2011թ. հունվարի 20-22-ը կազմակերպում է ԿԳՆ պատվերով իրականացվող «Փորձարարական մանկավարժական ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագրով նախատեսված «Թվային միջոցները կրթության արդյունավետ գործիքներ» միջազգային 3-րդ ստուգատեսը:  Ստուգատեսի օրերին հրապարակային ներկայացվում են «Մայքրոսոֆթի» երևանյան գրասենյակի, INTEL-ի ներկայացուցիչ «Յունիքոմփ» ընկերության, Ձեռնարկությունների ինտուբատոր հիմնադրամի, «Ֆիրմա Ալֆա»-իաջակցությամբ իրականացվող «Մեդիա- հանրակրթական դասարան» ծրագրի առաջին փուլի արդյունքները, ուսուցման մեջ ՏՀՏ-ների կիրառման 2010թ. մեր փորձը, հանրապետությունում հանրակրթության մեջ ՏՀՏ կիրառման լավագույն փորձը, նորարարական լուծումները, խրախուսվում են լավագույն ձեռքբերումները: Ստուգատեսին հրավիրված են Արցախի, Ջավախքի, Պետերբուրգի, Թբիլիսիի, Բուենոս-Այրեսի մեր գործընկեր ուսումնական հաստատությունները:
Ակնկալում ենք Ձեր մասնակցությունը, անվանական մրցանակների սահմանում և հանձնում:

Կրթահամալիրի տնօրեն` Աշոտ Բլեյան
Ստուգատեսի կարգադրիչ-տնօրեն` Տիգրան Խաչատրյան, Ավագ դպրոց-վարժարան, 11-րդ դասարան