• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ի՜նչ ենք արգելում. ո՜ւմ ենք արգելում... Ի՛նչ է ստացվում...

Մեր փորձի տարածման արտագնա խողովակների և կրթահամալիրում օրացույց դարձած փոխանցման աշխատանքների գործածումը հնարավորություն կտա բաց-մատչելի գործընկեր դառնալ մեզնով՝ մեր մանկավարժությամբ հետաքրքրված յուրաքանչյուրի համար՝ ուսումնական հաստատություն կլինի, թե նախաձեռնող խումբ քաղաքացիների՝ մեծ-փոքր-անհատ, հայտնի-հեղինակավոր թե սկսնակ-անփորձ… Մեր մոբիլ ստեղծականությունը քննություն կբռնի ամեն անգամ. սեբաստացի ուսուցիչներից-սովորողներից՝ անհատ և խումբ, դասընթաց, լաբորատորիա, ակումբ՝ ով պահանջարկ ունի, պահանջվում է նախաձեռնություն և շնորհ՝  փոխանցման կամուրջները գործածելիս, նախապատրաստմամբ, բուն շփումը ուսումնական դարձնելու հենց փոխանցողի համար, սովորել սովորեցնելով, շարունակ առաջինը լինելով սովորելու մեջ…

Կրթահամալիրի տնօրենի հունվարի 31-ի օրագիրը։