1. Կրթահամալիրի ծրագրերի կենտրոնի ղեկավար Սուսան Մարկոսյանին եմ ուղարկել ավագ դպրոցի անգլերենի վերամշակված ծրագիրը, որը լիովին կհամապատասխանի ավագ դպրոցի նոր ուսումնական պլանով 2012-2013 ուսումնական տարվա համար նախատեսված անգլերենի ընդհանուր դասընթաց +ընտրությամբ գործունեություն բաղադրիչներին:
2. Յուրաքանչյուր երեքշաբթի 14:30-15:30 վարել եմ անգլերեն խոսողների ակումբը 1.2 դասասենյակում:
3. Ամփոփել եմ ավագ դպրոցի սովորողների գարնանային մեդիաօլիմպիադայի պատասխանները և արդյունքները ուղարկել եմ olimpiada@mskh.am հասցեով:
4. Հեղինակային մանկավարժության հեղինակների ամենամյա 7-րդ հավաքին իմ մասնակցությունն այսպիսին է եղել.
ա) Այցելություն կրթահամալիրի կրտսեր դպրոցներ, որի նպատակն է եղել մեդիակրթության ձեռքբերումների դիտարկում և գնահատում http://www.mskh.am/am/19219
բ) Բաց դաս` “Ավագ դպրոցում լսելով ընկալելու ունակությունների զարգացմանը նպաստող վարժություններ համացանցից” թեմայով:
գ) Հրապարակում “Դպիր”-ի 56-րդ համարում “Լսել, լսել և նորից լսել” http://dpir.mskh.am/art.php?id=516
Թարգմանել եմ Աշոտ Բլեյանի հոդվածները անգլերեն`
Media as an opportunity of permanent work http://dpir.mskh.am/art.php?id=539
You are in the centrehttp://dpir.mskh.am/art.php?id=528
The time has come http://dpir.mskh.am/art.php?id=527
5. Վարել եմ 12-րդ դասարանցիների վերջին դասը Ելենա Սարգսյանի հետ:
6. Կայքում իմ հրապարակումներն են եղել “Հրաժեշտի խոսք վերջին դասին” http://www.mskh.am/am/19522
“Խոսք իմ հարազատ շրջանավարտներին. Գուշակիր թե ով ես դու” http://www.mskh.am/am/19369 Այս նյութն ունեցավ 1560 այցելու:
1.06.2012