• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գեղարվեստի ավագ դպրոց

2012-2013 ուստարի

Ուսումնական պլան

 

 

Ուսումնական դասընթացներ

Տարեկան ժամաքանակ

 

X

XI

XII

Ընդհանուր

Մայրենի խոսքի մշակույթ

72

72

-

Հայոց լեզու

-

-

136

Գրականություն

72

72

-

Հայ գրականություն

-

-

102

Մաթեմատիկա և ինֆորմատիկա

72

72

102

Բնագիտություն

-

-

68

Հայ ժողովրդի պատմություն

72

72

68

Փիլիսոփայություն

36

-

-

Տնտեսագիտություն

36

-

-

Իրավունք

-

36

-

Քաղաքագիտություն

-

36

-

Էկոլոգիա

72

72

-

Արվեստ

72

72

-

Անգլերեն

144

144

-

Օտար լեզու

-

-

68

Ֆիզկուլտուրա և առողջ ապրելակերպ

102

102

68

ՆԶՊ և արտակարգ իրավիճակներ

36

36

-

Մասնագիտական կողմնորոշում

-

-

34

Ուսումնական-հասարակական նախագծեր

-

-

34

Առարկայական գնահատում և խորհրդատվություն

-

-

68

 

792

792

748

Սովորողի ընտրությամբ դասընթացներ

Գծանկար

144

144

-

Գունանկար

144

144

-

Կոմպոզիցիա

144

144

-

Գծագրություն, նախագծում

144

144

-

Արվեստի պատմություն

72

72

-

Քանդակ

144

144

-

Համակարգչային գրաֆիկական ծրագրեր

72

72

-

Վիզուալ էֆեկտներ և մոնտաժ

108

108

-

Օպերատորական գործ

72

72

-

Ռեժիսուրա և բեմադրական գործ

72

72

-

Լրագրություն, հաղորդավարական գործ, սցենարային աշխատանք 72 72 -

Լուսանկարչություն

72

72

-

Դերասանի վարպետություն

144

144

-

Բեմական խոսք

144

144

-

Դրամատուրգիա 

72

72

-

Թատրոնի պատմություն

36

36

-

Սոլֆեջիո

72

72

-

Երաժշտություն

36

36

-

Պար

72

72

 

Տե´ս նաև ավագ դպրոց-արժարանի, Արհեստագործական ավագ դպրոցների ուսպլաններում ներկայացված ընտրությամբ դասընթացները

 

 

 

Ակումբային գործունեություն

Անգլիախոսների

144

144

144

Խաղարկային դատարան

144

144

144

Հայրենագիտական-էկոլոգիական

144

144

144

Գիտակների

144

144

144

Տիեզերք

144

144

144

TV MSKH  և կինո-ֆոտոյի

144

144

144

Մարզական

144

144

144

Ռոբոտիքս

144

144

144

Թատրոն

144

144

144

Գարդենիա

144

144

144

Ծեսերի կենտրոն

144

144

144

Երգչախումբ

144

144

144

Արվեստ-թերապիա

144

144

144

Արվեստաբանի

144

144

144

Հնագետի

144

144

144

Մասնագիտական փորձառություն

-

-

34

Լրացուցիչ ուսուցում

Գծանկար

144

144

144

Գունանկար

144

144

144

Կոմպոզիցիա

144

144

144

Գծագրություն, նախագծում

144

144

144

Սովորողի ընտրությամբ

432-648

432-648

0-612

         

Ուսումնական պլանի պարզաբանումներ

1. Ուսումնական պլանը «Ստեղծողի դպրոց. անհատի կրթական պատվեր. մեդիակրթություն» հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի (այսուհետ` Ծրագիր) հավելվածն է:
2. 10-12-րդ դասարան սահմանված կարգով ընդունվում է հիմնական կրթություն ունեցող համապատասխան դասարանի սովորողը, ով ընդունում է Ծրագիրը, կատարում  ընդունելության պահանջները և ծնողի (օրինական ներկայացուցիչի) հետ միասին, սահմանված կարգով, կնքում պայմանագիր ուսումնառության մասին:
3. Ընդհանուր հանրակրթության դասերը կազմակերպվում են 20-25 հոգիանոց խմբերով: Սովորողի ընտրությամբ գործունեության պարապմունքները կազմակերպվում են 12-15 հոգիանոց խմբերով: Կրթահամալիրի տնօրենի որոշմամբ կարող են գործել ավելի փոքրաքանակ խմբեր` կրթահամալիրի ոչ բյուջետային միջոցների հաշվին: Ուսուցման կազմակերպման մեջ սահմանված կարգով կիրառվում են առկա, հեռավար, առցանց, տնային ուսուցման ձևեր։ Ակումբային գործունեությունը կազմակերպվում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ակումբային աշխատանքի կազմակերպման կարգին համապատասխան:
4. Ուսումնական պլանի պարզաբանումներում նշված կարգերը ուսումնական պլանի հավելվածն են: Դրանցում փոփոխությունները դպրոցի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի տնօրենը:
5. Սովորողի առաջադիմությունը, ուսումնական արդյունքները, սովորողի մասին անհրաժեշտ այլ տեղեկություններ սահմանված կարգով էլեկտրոնային գրանցում են ստանում:
6. Ուսումնական տարին կազմակերպվում է կրթահամալիրի տարեկան ուսումնական օրացույցով: Դրանով որոշված ճամբարների, ուսումնական ստուգատեսների, Հանրակրթական դիջիթեքի, մեդիաօլիմպիադաների, ծեսերի և տոների սահմանված կարգով մասնակցությունը պարտադիր ուսումնական աշխատանք է:
7. Ուսումնական շաբաթը 6-օրյա է: Շաբաթ օրերը հատկացվում են հայրենագիտական, ուսումնական ճամփորդությունները, ուսումնական-հասարակական նախագծերը, լրացուցիչ կրթության պարապմունքները կազմակերպելուն:
8. Ուսումնական օրը սկսվում է Ծրագրի 15 րոպե տևողությամբ առավոտյան ընդհանուր պարապմունքով` սահմանված կարգով և ծրագրով: Հանգստյան, տոնական, արձակուրդային օրերին ընդհանուր պարապմունքը կազմակերպվում է առցանց։ Պարապմունքի կազմակերպումը սովորողների և դասավանդողների ուսումնական-հասարակական նախագիծն է:
9. Ուսուցումը կազմակերպվում է տանը և դպրոցում ուսուցողական թվային միջոցների կիրառմամբ: Սովորողը տանն ունի համացանցին միացած համակարգիչ: Ծրագիրը դպրոցում ապահովում է անլար ինտերնետից, համակարգչից, ձայնագրիչից, ֆոտոխցիկից ուսումնական նպատակներով անարգել օգտվելու հնարավորություն: Ուսումնական առաջադրանքները և դրանց պատասխանները ներկայացվում են նաև էլեկտրոնային եղանակով:
10. Սովորողը և դասավանդողը կրթահամալիրի գրադարանի, այդ թվում` մեդիանյութերի և միջոցների բաժանորդն է: Գրադարանը սովորողին և ուսուցչին սահմանված կարգով տանը և դպրոցում ապահովում է անհրաժեշտ ուսումնական տպագիր և էլեկտրոնային նյութերով, միջոցներով:
11. Կրթահամալիրի, Գեղարվեստի ավագ դպրոցի կայքերին հետևելը և դրանց աշխատանքին մասնակցելը սովորողի պարտադիր ուսումնական աշխատանք է:
12. Ուսումնական պարապմունքների բացօթյա կազմակերպումը դիտվում է որպես սովորողի իրավունքների իրագործում:
13. Էլեկտրոնային օրագրի, ուսումնական բլոգի վարումը սովորողի համար պարտադիր ուսումնական աշխատանք է:
14. Սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները դասընթացների և մոդուլների բաղկացուցիչն են: Սովորողի մասնակցությունը այդ ճամփորդություններին պարտադիր ուսումնական աշխատանք է:
15. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով, տևական շրջան Հայաստանից բացակայած սովորողների համար կրթական ծրագիրը սահմանված կարգով կարող է կազմակերպվել անհատական ուսումնական պլանով ու ծրագրերով ուսուցում:
16. Սովորողները սահմանված կարգով մասնակցում են շրջապատի կամ նյութական միջավայրի բարելավմանն ուղղված նախագծերի իրականացմանը: Ուսումնական-հասարակական (քաղաքացիական կրթության) նախագծերը սահմանված կարգով իրականացվում են տարվա ընթացքում:
17. Սովորողները սահմանված կարգով մասնակցում են պարտադիր ինքնասպասարկմանը` հիգիենիկ պահանջների պահպանում, ուսումնական տարածքի և գույքի խնամք: Այդ աշխատանքը ուսումնական ծանրաբեռնվածության մաս չի կազմում:
18. Ընդհանուր դասընթացները` 22 ժամ շաբաթական ծանրաբեռնվածությամբ, պարտադիր են 10-12-րդ դասարանների բոլոր սովորողների համար:
19. 10-11-րդ դասարաններում սովորողը ընտրությամբ դասընթացներից (այդ թվում` Ավագ դպրոց-վարժարանի, Արհեստագործական ավագ դպրոցի ուսպլաններում ներկայացված),  ակումբային գործունեությունից և լրացուցիչ ուսուցումից կազմում է իր անհատական ուսումնական պլանը՝ շաբաթական 12-18 ժամ ծանրաբեռնվածությամբ:
20. 12-րդ դասարանում սովորողը շաբաթական 22 ժամ ընդհանուր պարտադիր դասընթացից  բացի կարող է ընտրել մինչև 18 ժամ ուսումնական ծանրաբեռնվածություն` ակումբային գործունեություն և լրացուցիչ ուսուցման դասընթացներ:
21. 12-րդ դասարանում ընդհանուր պարտադիր դասընթացներն ուղղված են ավարտական քննությունների առարկայական նախապատրաստությանը:
22. Լրացուցիչ ուսուցումը ներառում է  հայաստանյան,  արտասահմանյան բուհի ընդունելության առարկայական նախապատրաստություն, մասնագիտական որակավորմանն ուղղված ուսուցում, այլ  ուսուցում: Լրացուցիչ ուսուցման դասընթացների կազմակերպման համար 10-11-րդ դասարանում սովորողի (ծնողի) հետ կնքվում է լրացուցիչ կրթության պայմանագիր` որպես ուսումնառության պայմանագրի հավելված:
23. Անգլերենի ուսուցումը կազմակերպվում է ըստ սովորողի լեզվական կարողությունների  մակարդակի:
24. Մասնագիտական կողմնորոշումը անցկացվում է դասընթացով` ուսումնական տարվա ընթացքում:
25. «Ֆիզկուլտուրա և առողջ ապրելակերպ» առարկան 10-11-րդ դասարաններում սովորողի ընտրած մարզաձևն է. սովորողը մասնակցում է թիմային պարապմունքներին: 12-րդ դասարանում կազմակերպվում է արշավներով կամ սպորտային պարերով. սովորողը կարող է ընտրել նաև մարզական ակումբային գործունեություն:
26. «ՆԶՊ և արտակարգ իրավիճակներ» առարկան կազմված է «Առաջին բուժօգնություն», «Քաղաքացիական պաշտպանություն և արտակարգ իրավիճակներ», «Նախազորակոչիկի իրավունքներ և պարտականություններ», «Զինվորի այլ հմտություններ»  դասընթացներից, որոնց ուսուցումը կազմակերպվում է ռազմա-մարզական ճամբարներում կամ հավաքներում:
27. Ուսումնական պլանի և ուսումնական ծրագրերի կատարողականն արտացոլվում է դպրոցի ղեկավարի, դասավանդողների և սովորողների էլեկտրոնային օրագրերում, ուսումնական բլոգներում և սահմանված կարգով ներկայացվող էլեկտրոնային ամսական և կիսամյակային հաշվետվություններում:
28. Կիրառվում են գնահատման տարբեր ձևեր, որոնք բերվում են 10 միավորանոց համակարգի: Գնահատման հիմքում դրվում են սովորողի  անհատապես և խմբով կատարած աշխատանքների թղթապանակը (այդ թվում` ինքնաստուգումներ, ընթացիկ և կիսամյակային ամփոփիչ ստուգումներ, հեռավար առաջադրանքների կատարում, հետազոտական-ստեղծագործական աշխատանք, ուսումնական կայքի աշխատանք, ուսումնա-հասարակական նախագծեր, ուսումնական ճամփորդություններ, հայրենագիտական արշավներ, ստեղծագործական ստուգատեսներին, հավաքներին, օլիմպիադաներին, այդ թվում` մեդիա, ցուցահանդեսներին, փառատոներին մասնակցություն), ամսական հաշվետվությունները: Կարող են գործել դասընթացի ծրագրով նախատեսված գնահատման այլ ձևեր: Խրախուսվում է սովորողի ուսումնական գործունեության ինքնահսկման և ինքնաստուգման ձևերի կիրառումը և արդյունքների հրապարակայնացումը մեդիայի միջոցով:
29. Սովորողի ստեղծած այլ տեսակի արդյունքները սահմանված կարգով ներկայացվում են ցուցադրություններում, ցուցահանդեսներում, ստեղծագործական հավաքներում:
30. 12-րդ դասարանի վերջում սովորողները հանձնում են միասնական և ավարտական քննություններ` ԿԳ նախարարության սահմանած կարգով: