Փառատոնը նախաձեռնել են իտալիացի քանդակագործ, Կարարայի Գեղարվեստի ակադեմիայի դոցենտ Մասիմո Լիպին և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քանդակի դպրոցի ղեկավար Վիգեն Ավետիսը։
Փառատոնին կմասնակցեն աշխարհի տարբեր երկրներից հրավիրված քանդակագործներ, քանդակի դպրոցի սովորողները, այլ սովորողներ, մանկավարժական աշխատողներ։
Փառատոնի աշխատանքային հավաքները կլինեն Արատեսի դպրական կենտրոնում, որտեղ ճարտարապետ Ռոբերտո Ռավալիի ղեկավարությամբ Արատեսի եկեղեցում կսկսեն վերականգնողական աշխատանքներ, և Երևանում՝ կրթահամալիրի Բանգլադեշում։
Ծրագրային մանրամասները՝ Վիգեն Ավետիսի Քանդակի դպրոցի բլոգում։
Լուսանկարը՝ Քնարիկ Ներսիսյանի