Սովորողի ընդունելությունը կրթահամալիր ուսուցման հեռավար ձևով
Ուսուցման հեռավար ձև ընտրած 1-12-րդ դասարանի սովորողի հետ ուսումնառության պայմանագիրը կնքվում է մեկ ուսումնական տարվա համար: Սովորողը սահմանված կարգով ընդունվում է կրթահամալիր՝ համապատասխան աստիճանի կրթական ծրագիր իրականացնող դպրոց, դպրոցի ղեկավարի հրամանով: Դպրոց ընդունվելիս սովորողը, նրա ծնողը (օրինական ներկայացուցիչը) ներկայացնում են կարգով պահանջվող բոլոր փաստաթղթերը: Սովորողի համար կազմվում է անհատական ուսումնական պլան՝ իր պարզաբանումներով, որը ուսումնառության պայմանագրի հավելվածն է, mskh.am տարածքում ստեղծվում է էլեկտրոնային հասցե, ուսումնական բլոգ: Ուսումնական տարվա ընթացքում սովորողի (նրա օրինական ներկայացուցչի) դիմումով, դպրոցի տնօրենի հրամանով ժամանակավոր հեռավար ուսուցման կարող է անցնել կրթահամալիրի դպրոցի 1-12-րդ դասարանում սովորողը, երբ նրա ներկայությունը ուսումնական պարապմունքներին ժամանակավորապես անհնար է առողջական, անձնական կամ ընտանեկան հանգամանքների բերումով։ Հեռավար ուսուցման անցնող սովորողի ուսումնառության պայմանանգրում արվում են անհրաժեշտ լրացումներ։
Անհրաժեշտ է, որ հեռավար ուսուցման՝
Կրթահամալիրի դպրոցում ուսուցման հեռավար ձևով սովորողին ուղարկվող առաջադրանքների գրանցման կարգ
Սովորողին առաջադրանքներ ուղարկում է դասավանդողը: Նույն նամակը դասավանդողն ուղարկում է նաև դպրոցի գրասենյակ և սովորողի ծնողին: Առաջադրանքները տեղադրված են դասավանդողի բլոգում: Սովորողը կատարած աշխատանքը տեղադրում է իր բլոգում և հղումն ուղարկում դասավանդողին (խորհրդատուին), դպրոցի գրասենյակին: Դպրոցի գրասենյակը յուրաքանչյուր սովորողի համար գրանցում է ուղարկված առաջադրանքը՝ օրը, ժամը, առաջադրանքի հղումը, ինչպես նաև պատասխանը: Ամեն ամսվա վերջում դպրոցի ղեկավարին տեղեկանք է ներկայացնում յուրաքանչյուր դասավանդողի ուղարկած առաջադրանքների քանակի մասին, ինչպես նաև սովորողի կատարած աշխատանքների մասին:
Կրթահամալիրի դպրոցում ուսուցման հեռավար ձևով սովորողի հետ տեսահանդիպում կազմակերպելու կարգ
Սովորողի հետ տեսահանդիպում կազմակերպվում է.
Նախաձեռնողը էլեկտրոնային նամակով դիմում է մյուս կողմին և դպրոցի գրասենյակին: Կողմերը գալիս են համաձայնության տեսահանդիպման օրվա, ժամի, տևողության մասին և տեղեկացնում են գրասենյակին: Տեսահանդիպումն իրականացվում է դասավանդողի ուսումնական պարապմունքից ազատ ժամին: Եթե տեսահանդիպումն աշխատանքային ժամից դուրս է, այն դասավանդողի համար լրացուցիչ աշխատանք է համարվում:
Դպրոցի գրասենյակը գրանցում է կայացած տեսահանդիպումը՝ օրը, ժամը, տևողությունը կամ չկայանալու դեպքում՝ պատճառը:
Համաճարակային, բնակլիմայական և այլ պատճառներով սովորողների, սաների ուսումնական պարապմունքները դադարեցնելու ժամանակահատվածում հեռավար կարող է կազմակերպվել դպրոցի բոլոր սովորողների ուսուցումը։