• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տա՞նը, թե՞ Ստեփանավանում...

Նկարագրություն: 
Բարի օր: Սովորականի նման առավոտյան արթնացա, բայց ներսումս ինչ-որ ուրիշ շունչ կար: Երեկ ճամփա ընկաք ու այսօր արդեն պատմում եք ձեր մասին, պատմում եքՙ թե ինչպես եք անցկացնում ձեր օրերը Ստեփանավանում: Չեմ հասկանում` տա՞նն եմ, թե՞ Ստեփանավանում: Կայքում տեսնելով ձեր տեղադրած նյութերը, պլեները Ստեփանավանի անտառում` ինձ մի պահ թվում էր, թե ես էլ եմ եկել : Ի՜նչ հետաքրքիր է, ֆիզիկապես տանն եմ, իսկ հոգով ու սրտով ձեզ հետ եմ, իմ սիրելի գեղարվեստցիներ: Ես էլ եմ տպավորվել ձեր նյութերից: Այդ պատճառով էլ չեմ կոմնորոշվում` տա՞նն եմ, թե՞ Ստեփանավանում :