Նկարագրություն:
Դադիվանքը հնագույն վանական համալիր է, որը գտնվում է Մռավ սարի լանջին, Թարթառ գետի ձախ ափին: Ըստ ավանդության կառուցվել է դեռևս I դարում, Սուրբ Դադեի գերեզմանի տեղիում: Դադեն Թադեոս առաքյալի 70 աշակերտներից մեկն էր, ով քրիստոնեություն էր քարոզում Արցախում: Դադիվանքը հոգևոր մշակութային խոշոր կենտրոններից է եղել: