• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մարդ, ով կարողանում է անկախ ապրել

Նկարագրություն: 
Վոլոդյա Ոսկանյանին հանդիպեցինք Արենիից Ռինդ գնացող ճանապարհին: Ճամփեզրին հետաքրքիր կառույց էր՝ տուն՝ տակառիկի տեսքով: Գինեգործ է Վոլոդյան: Պապը՝ Մկրտիչ Ոսկանյանը, եկել է Նախիջևանից: Խաղողի այգիներ է ունեցել: Վոլոդյան ծնվել է Արենիում, մեծացել է Արենիում: Վարորդությամբ է զբաղվել: Ծիծաղում էր՝ ասելով, թե կարծիք կա, որ վարորդները ծույլ մարդիկ են: Բայց, ինչպես տեսնում ենք, նրան ծույլ մարդ չես համարի: Հսկայական խաղողի այգիներ է մշակում Վոլոդյան: Մշակում է և խաղողից գինի ստանում: Տիրապետում է գինեգործության տեխնոլոգիային: Ունի նաև դեղձի, խնձորի այգիներ: Տունն էլ՝ իր կոկիկ ու ճաշակով միջավայրով, իր ձեռքերով է ստեղծել: Իրեն անկախ Հայաստանի ծնունդ, ազատ մարդ է համարում Վոլոդյան: Համոզված է, որ հողի աշխատավորը սոված մնալ չի կարող, եթե գնահատում է հողը, ճիշտ է աշխատում նրա հետ: Բայց ինչպե՞ս է այդ հեկտարներով հողը մշակում այդ հողագործ-գինեգործը: Դե ի՞նչ հարցնես: Փաստ է, որ մշակում է. վկան՝ կանոնավոր շարված խաղողի որթերը և խաղողի բույրով գինին, որ սիրով մեզ հյուրասիրեց զարմանալի գինեգործը: