• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սուրբ Ծննդյան պահք

Շուտով բոլորս միասին կտոնենք Քրիստոսի Ծննդյան տոնը: Այս  անցնող շաբաթը, երբ մենք պահեցողությամբ ու աղոթքներով անցկացրինք, նախապատրաստեց մեզ  Աստվածհայտնության տոնին: Ի հարկե ժամանակը չէ որ անցնում է, հին տարին չէ որ մեռնում  ու նորից ծնվում է, այլ մարդն է, որ անցնում է ու մարդն է, որ կարող վերածնվել, վերանորոգվել: Ժամանակի պտույտն անիմաստ կլիներ, եթե Մեծ և Սքանչելի խորհուրդը աշխարհ չգար ու չիմստավորեր մեր ապրած ամեն մի պահ ու վայրկյան: Նա ինքը խոստացավ, որ մեզ մենակ չի թողնի և մշտապես մեզ հետ կլինի: Աստված խոնարհվեց, ծնվեց մսուրում, որպեսզի մարդուն բարձրացնի: Աստված մարմնով հայտնվեց, որպեսզի մարդը հոգեպես վերածնվի, Աստծո որդին մարդու որդի դարձավ, որպեսզի մարդը Աստծո որդի դառնա՝ սա է Աստվածհայտնության խորհուրդը: