Իմ ունեցածից՝ քեզ
Ինչո՞ւ Վարդավառն այսպիսի ծիսական արարողություն չունի, քաղաքային այգիներում խնձոր չենք բաժանում անցորդներին, խնձորի սերմեր չենք հավաքում, որ աշնանը ցանենք կամ տնկենք: Վարդի տոն է, չէ՞… վարդի տնկիներ չենք նվիրում: Առավոտ կանուխ վարդավաճառը տնկի է նվիրում. սա սիրելի ծես կլինի: Հո միայն իրար ջրելը չէ: Իրար վրա դույլով ջուր ցանեցինք, անօգնական անցորդներին ու վարորդներին էլ բարկացրինք… ու վե՞րջ: